Ի՞նչ նպատակով է Պապիկյանը մեկնել Հնդկաստան. հայ-հնդկական ռազմական համագործակցությունն ակտիվանում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
Բոլորը

Հայաստանն ակտիվացնում է ռազմական համագործակցությունը Հնդկաստանի հետ։ Բանակցություններ են ընթանում սպառազինության ձեռքբերման շուրջ։ Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հնդկաստան էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա իր պաշտոնակից Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Թե որքա՞ն կխորանա հայ-հնդկական ռազմական համագործակցությունը, Երևանն ու Դելլին ձեռնպահ են մնում պաշտոնական տեղեկություններ հրապարակել։ Զուգահեռաբար, հնդկական մամուլ են արտահոսում Հայաստանի կողմից հնդկական սպառազինության ձեռքբերման մասին։ Սուրեն Պապիկյանի այցի ֆոնին լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային պաշտպանության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը։

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հնդկական մամուլը հայտնում է Հայաստանին վաճառվող սպառազինության մասին։ Նախորդ հրապարակմամբ հնդկական լրատվամիջոցները տեղեկացրել էին հայկական կողմին 245 միլիոն դոլարի սպառազինության վաճառքի մասին։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ընդգծում է ռազմական համագործակցության և նոր սպառազինության ձեռքբերման հարցում տարբեր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան այցը հաջորդում է սեպտեմբերին ԱՄՆ և Ֆրանսիա նրա կատարած այցերին, որտեղ ևս քննարկվել էին ռազմական համագործակցության հարցեր։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտում է՝ բանակցություններում սպառազինության ձեռքբերումն առաջնային հարցերից է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վերջին շրջանում սպառազինության ձեռքբերման շուրջ տեղեկատվական արտահոսքերն ավելի շատ իշխանական քարոզչություն է համարում։

Առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելու են ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնք մշտադիտարկում են իրականացնելու։ Հովսեփ Խուրշուդյանը նշում է՝ տարածաշրջանում, հնարավոր է, արևմտյան անվտանգության համակարգ ձևավորվի։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սակայն, չի կարծում, որ տարածաշրջանում այդքան հեշտ է անվտանգային համակարգ փոխելը։

Նշենք, որ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղեր, որոնք տուժել են սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի փոխանցմամբ՝ ԵՄ ներկայացուցիչները ռմբակոծված տեղանքներում դիտարկումներ են իրականացրել չափիչ սարքերի միջոցով։

«ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրին, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ»,- հայտնել է մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան