Կիևում և Վիննիցում պայթյուններ են գրանցվել, ՀՕՊ-ը հրթիռներ է խոցել

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Կիևում BBC-ի ռուսական ծառայության միանգամից երեք թղթակիցներ պայթյուններ են լսել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան զեկուցել է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

«Հյուսիս» օպերատիվ հրամանատարությունը ևս հայտնել է Չեռնիգովի շրջանի Կոպտիում երկու խոցված հրթիռների մասին:

BBC-ի թղթակիցները հայտնել են պայթյունների մասին Իվանո-Ֆրանկիվսկի շրջանում, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Ավելի վաղ Վիննիցայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը հայտարարել էր քաղաքի հրետակոծության մասին։

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը մի քանի հրթիռ են խոցել Կիևի երկնքում։

«ՀՕՊ-ը Կիևի վրա մի քանի ռուսական հրթիռ է խոցել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ օդային հարձակումը շարունակվում է։ Կլիչկոն քաղաքացիներին հորդորել է մնալ ապաստարաններում։

Տաթև Ֆռանգյան