Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել մի շարք նախագծեր

Լուրեր

01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 19-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել մի շարք նախագծեր․ տեղեկացնում են ՀՀ ԱՇ-ից։

««Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է գործող օրենքը լրացնել «հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ» հասկացություններով, ինչպես նաեւ վերախմբագրել, լրամշակել օրենքում առկա «ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ» հասկացությունները, վերանայել ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները:

Նախագծով սահմանվել է նաեւ Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ:

Վերանայվել եւ ավելի ընդգրկուն է դարձել ստանդարտացման փաստաթղթերի կիրառման շրջանակը` հաշվի առնելով ներկայումս մի շարք տեխնիկական կանոնակարգերի` ըստ բովանդակության վերանայման եւ ոչ տեխնիկական կանոնակարգեր սահմանելու, նորմատիվ իրավական ակտերով հաստատելու անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունումով, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, կլուծվեն ներկայումս առաջացած որոշակի խնդիրներ:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունվել են:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմը` հաշվի առնելով ժամանակի ընթացքում այդ նորմի պրակտիկ նշանակության վերացման ու որոշակի հիմնահարցերի առաջացման հանգամանքները:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի` նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ հանձնաժողովականները քննարկել են նաեւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանել պետական տուրք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը, բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է նաեւ փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ: Առաջարկվող պետական տուրքից գոյացող միջոցները պետք է ապահովեն սերմերի ու տնկանյութի հիվանդությունների բացահայտման նպատակով իրականացվող լաբորատոր փորձաքննությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Պետական տուրքի չափը սահմանվել է 5.000 դրամ:

Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: