Ղրղզստանը դադարեցնում է ռուսական «Միր» քարտերի սպասարկումը
Քաղաքականություն
18.10.2022 | 22:27Ղրղզստանի մի շարք բանկեր դադարեցրել են ռուսական «Միր» վճարային քարտերի սպասարկումը։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Կոմպանյոն»-ի, «Դոս Կրեդո բանկ»-ի և «Բակայ բանկ»-ի կայքերում նշվում է, որ նման որոշում է կայացվել տեխնիկական պատճառներով: Ծառայության հնարավոր վերսկսման ժամկետներ, սակայն, չեն նշվում:
Հավելենք, որ նախկինում նմանատիպ միջոցների էին դիմել այլ երկրները ևս, մասնավորապես, Ուզբեկստանի, Ղազախստանի ու Թուրքիայի բանկերը։
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել նաև ռուսական բանկային համակարգի դեմ։
Էմմա Չոբանյան