Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման նաև ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու հարցը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 18:41
Հայաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս դառնալ. Թուրքիայի էներգետիկայի նախարար 
20.02.2026 | 18:32
Լեզվակռիվ 143 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենին հեռանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:24
ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ
20.02.2026 | 18:23
Աջափնյակի կրակոցների գործով  1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
20.02.2026 | 18:21
«Նոայի» նորեկը Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:16
Մտածում եմ` արժի՞ էրեխուս բերեմ ստեղ, անվստահության մթնոլորտ է. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:10
Ասաց` տնօրենի աթոռից կհրաժարվի մի դեպքում, երբ մեղադրանք առաջադրվի. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:09
Փաստաբանը՝ Արշակ սրբազանի ինտիմ տեսանյութի մասին // Քրեական հետապնդում՝ Աջափնյակի միջադեպով․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 18:06
Անի Սամսոնյանին հետամտելու գործով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
20.02.2026 | 18:01
Դո՛ւրս եկեք կաբինետից. մանկապարտեզի տնօրենի ամուսինը` ծնողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:52
NBA-ի աստղային բասկետբոլիստը չի խաղա այս մրցաշրջանում
20.02.2026 | 17:40
Հրահանգ, դատական ակտ կայացնելով պայմանավորված որևէ զանգ չեմ ստացել. դատավոր Սարգիս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել էր․ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։

Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններում չի պնդում, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապվող ճանապարհը նույնական լինի Լաչինի միջանցքի հետ։

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունանա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը։ Եթե Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են կարգավորումները։ Նա ընգծում է, որ փաստաթղթում կան Լաչինի միջանցքին և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող կետեր․ «Այս համատեքստում նաև խոսվում է բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք և այն չի փոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմն ակտիվ դիվանագիտական շփումներից, Միրզոյանը նշեց․ «Պետք է ասեմ, որ պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի նույն ինտենսիվությամբ աշխատանքները շարունակվեն տարածաշրջանում իսկապես կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և տրամադրվածությունը չի փոխվել:

Ուրիշ բան, որ այս բանակցություններին զուգահեռ շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրմամբ կամ ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: Միայն այսպես և այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Մենք գիտենք, որ դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ եղել է ևս մեկ սադրիչ գործողություն և նաև հռետորաբանությունը:

Պետք է ասեմ, որ, ակնհայտորեն, այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Մեր համոզմամբ՝ այո՛, չնայած դրանց, և շարունակելով մեր նախկին գործելաոճը և արտահայտելով մեր նախկին համոզմունքը, մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ»:

Հարցին, թե արդյոք նմանատիպ դիմում եղել է նաեւ ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ-ից նույնպես դիտորդական առաքելություն գա, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց. «Այո, իրավացի եք, քննարկվում է նաեւ մեր սահմանագծին հայկական կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք»:

Մանրամասները՝ տեսանյութում։