ԱԺ կազմը համալրած պատգամավորները պետք է ստորագրեն երդման տեքստի տակ. նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ԱԺ կազմը համալրած պատգամավորները պետք է ստորագրեն երդման տեքստի տակ։ Այս փոփոխոթյան վերաբերյալ օրենքի նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում: ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ:

Հարակից զեկուցմամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշել է, որ նախագիծն ուղղված է ՀՀ քաղաքացու առջև պատգամավորի ստանձնած պատասխանատվության ավելացմանը, ուստի հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկներ չունի:

Օրենքի նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։