Որևէ մեկը միջազգային ատյանում պետք է չկարողանա ընդհատել հայ պատվիրակին. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

«ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը ի պաշտոնե վարում էր Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, ով սկսած Հունաստանին վերաբերող հարցից, իրեն փորձում էր պահել ոչ թե որպես ԵԽԽՎ տվյալ նստաշրջանի տվյալ նիստը նախագահող, այլ որպես թուրքական պատվիրակության ղեկավար, ինչը չէր կարող չհանգեցնել միջադեպի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի ելույթն ընդհատելուն և հայկական պատվիրակության միջամտությանը։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի պավիրակությունը հստակ արձագանք է տվել միջադեպին. «Իմ կարծիքով ԵԽԽՎ-ի թե՛ քարտուղարությունը և թե՛ նախագահությունը հասկացել են միջադեպի պատճառները։ Ես քարտուղարությանը հայտնել եմ իմ տեսակետ, որ եթե դուք գիտեք, տեսնում եք գրանցված անձանց անունները , տեսնում եք, որ կարող են քննարկվել հարցեր, որոնք վերաբերում են X և Y պետություններին, ապա պետք է առնվազն առավել չեզոք ու հեղինակավոր մարդ նախագահի,  որպեսզի նման կարիքներ չառաջանան: Ես նախատեսում եմ, որ երբ լինի ԵԽԽՎ-ի ընթացակարգի և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստ, այդ հարցը կբարձրացնեմ»:

«Պարզ էր թուրքերի և ադրբեջանցիների դժգոհությունները, այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ:

Բայց հայկական շահերը պաշտպանվելու են միջազգային հարթակներում՝ անկախ նրանից, թե զեկուցողը մեզ համար հաճելի, թե ոչ այնքան հաճելի բաներ է ասում:

Որևէ մեկը որևէ միջազգային ատյանում հնարավորություն չպետք է ունենա ընդհատել ՀՀ ներկայացուցչի ելույթը»,- ընդգծեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։