Քաղաքապետարանի աշխատողները քաշքշում են փուչիկ վաճառող, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող տղային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավորի կողմից պատվիրված սպանության դեպքը
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
Բոլորը

«Շրջիկ առևտրի մասին նախագիծն ընդունելու հետևանքով բազմաթիվ մարդիկ, որոնք շրջիկ առևտրով են վաստակում իրենց հացը,  հայտնվել են անելանելի իրավիճակում»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում այս խնդրի մասին բարձրաձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Իզաբելլա Ավագյանը։

«Ինձ փոխանցել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատողները քաշքշում փուչիկ վաճառող երիտասարդին՝ Արմենին, որը երրորդ կարգի հաշմանդամություն ունի, և պայթցնում են ապրանքը, որը նա վաճառում էր։

Արմենը նույնպես ՀՀ քաղաքացի է, և որևէ մեկն իրավունք չունի մատով անգամ դիպչել նրան և փչացել նրա ապրանքը։ Այս իրավիճակն առաջացել է նրա հետևանքով, որ Արմենը չի դիմել քաղաքապետարան՝ շրջիկ առևտրով զբաղվելու համար»,- նշեց ավագանու անդամը և գործընկերներին հորդորեց կարգուկանոն հաստատել, որպեսզի այսուհետ բացառվի ֆիզիկական ներգործությունը շրջիկ առևտրով զբաղվողների նկատմամբ և կրկին անդրադառնալ «Շրջիկ առևտրի մասի օրենքին» ու կատարել որոշակի փոփոխություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։