Երևանում երկու նոր դատարան կձևավորվի՝ քրեական և քաղաքացիական. Տիգրան Դադունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն կգործի երկու նոր դատարան՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ նման նախաձեռնությունը պայմանավորված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ:

«Դատարանների ծանրաբեռնվածության մասին վկայում է տարեցտարի աճող դատական գործերի թիվը: Դատարաններում անձանց դատական իրավունքի պաշտպանությունը սովորաբար չի իրականացվում այն ժամկետներում, որոնք քաղաքացիներն ակնկալում են: Այստեղ ունենք ողջամիտ ժամկետի պահպանման խնդիր»,-ասաց Տիգրան Դադունցը:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը կգործի առնվազն 35 դատավորի թվակազմով, իսկ քրեականը՝ 30:

«Ինչո՞ւ եմ ասում «առնվազն»: Այո, որովհետեւ Դատական ​​օրենսգիրքը նվազագույն շեմ է սահմանել։ Կառավարությունը կարող է իր համաձայնությունը տալ Բարձրագույն դատական ​​խորհրդին, իսկ նա իր հերթին կարող է բարձրացնել վերը նշված ցուցանիշը»,-պարզաբանեց Դադունցը՝ հավելելով, որ դատավորների թիվը, անհրաժեշտության դեպքում, կարող է զգալիորեն ավելացվել։

Նախագիծն անցել է հանրային քննարկման փուլ, ներկայում լրամշակվում է: Առաջիկայում այն կներկայացվի Կառավարություն, որից հետո՝ խորհրդարան:

Տիգրան Դադունցը տեղեկացրեց, որ գործնականում երկու դատարաններ ունենալու գործընթացը ցնցումներ չի ենթադրում: Խորհրդարանում ընդունվելուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում բոլոր տեխնիկական հարցերը կկարգավորվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։