«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
18.10.2022 | 15:08Ընթանում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի մեկնարկին նվիրված միջոցառումը։
Կոալիցիայի հիմնադիրներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, որոնք նպատակ ունեն իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեղ ջատագովություն՝ հիմնվելով քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող և իրականացվելիք համապարփակ մշտադիտարկումների վրա։