Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները բավարարվեցին

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու մասինԳլխավոր դատախազության կողմից ներկայացված երկու միջնորդությունները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը

Հիշեցնենք՝ Ալեքսանյանի մասով միջնորդությունները Դատախազությունը Խորհուրդ էր ներկայացրել այսօր առավոտյան։ Թե որ գործով է անցնում դատավորը, մինչ այս պահը չեն մանրամասնում ո՛չ ԲԴԽ-ից, ո՛չ Դատախազությունից.

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հետևաբար ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»,- Factor.am-ի հետ զրույցում ժամեր առաջ նշել էր ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է փաստաբան, Աղվան Հովսեփյանի, Առուշ Առուշանյանի, Վազգեն Մանուկյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Դատախազությունն այս մասով ևս մանրամասներ չի ներկայացնում, սակայն նշում է, որ այս երկու գործերն իրար հետ առնչվում են.

«Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ»,- Factor.am-ի հետ զրույցում նշել էր Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Քննչական մարմինն արդեն իսկ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքում փաստաբանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Ռոզա Վարդանյան