40 դիտորդ 300 կմ-անոց սահմանին․ ինչ սպասել Բրյուսելի որոշումից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
20.02.2026 | 19:24
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր ամենամեծ ուժերն է կուտակում 2003 թվականից ի վեր. Bloomberg
20.02.2026 | 19:11
Չեմ խոսում. թիվ 143 մանկապարտեզի տնօրենը` իրեն ուղղված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:00
Փոսեր՝ նոր ասֆալտին, էմուլսիա՝ բիտումի փոխարեն․ ինչու է քանդվել ամիսներ առաջ արվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:52
Գրողը տանի, կա դատարան, գործը մտցրեք, պարզեք` Դանիելյանն արդա՞ր է, թե՞ չէ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:41
Հայաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս դառնալ. Թուրքիայի էներգետիկայի նախարար 
20.02.2026 | 18:32
Լեզվակռիվ 143 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենին հեռանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:24
ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ
20.02.2026 | 18:23
Աջափնյակի կրակոցների գործով  1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
20.02.2026 | 18:21
«Նոայի» նորեկը Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:16
Մտածում եմ` արժի՞ էրեխուս բերեմ ստեղ, անվստահության մթնոլորտ է. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:10
Ասաց` տնօրենի աթոռից կհրաժարվի մի դեպքում, երբ մեղադրանք առաջադրվի. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն այսօր վերջնականապես հաստատեց Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։ Հայ-ադրբեջանական սահմանին 40 հոգուց բաղկացած քաղաքացիական դիտորդներ կտեղակայվեն՝ երկու ամիս ժամկետով։

«Դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»,- որոշումը հաստատելուց հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Եվրամիության դիտորդների այցը Հայաստան սպասվում է այս ամիս։ Սակայն մի շարք հարցերում հստակություն դեռ չկա, մասնավորապես՝ կոնկրետ ե՞րբ և ո՞ր հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչպե՞ս է 40 հոգանոց առաքելությունը դիտարկում իրականացնելու Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, որը 44-օրյա պատերազմից հետո դարձել է շուրջ 300 կմ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ համակարգումն իրականացնում է Անվտանգության խորհուրդը։ Արմեն Գրիգորյանի ղեկավարած կառույցին ուղղված մեր հեռախոսազանգերն այսօր անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական քաղաքացիական դիտորդներ տեղակայելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։ Նկատենք, որ դիտորդների տեղակայելու որոշումից հետո էլ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հույս է հայտնում, որ դիտորդների տեղակայումը զսպելու է ադրբեջանական ագրեսիան։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է՝ քանի դեռ հայտնի չէ, թե դիտորդները ո՞ր հատվածներում ու ի՞նչ մեխանիզմով են առաքելություն իրականացնելու, անհնար է սպասվող արդյունքներից խոսել։

Եվրամիության դիտորդական առաքելության թվաքանակը չի գոհացնում ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր պատգամավորներին։ Ի դեպ, այսօր ռուսական պետական լրատվամիջոցները, մինչ Բրյուսելի վերջնական որոշումը, հայտնում էին, որ քննարկվում է 400 դիտորդի տեղակայման հարցը։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ եթե անգամ այս թիվն իրական լիներ, մինևնույն է, բավարար չէր լինի ամբողջ սահմանին վերահսկողություն իրականացնելու համար։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ պետք է սակավաթիվ դիտորդներին տեղակայել թիրախային հատվածներում, որպեսզի որոշակի արդյունք գրանցվի։

Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին առաքելության տեղակայման գործընթացն արագացնելու համար որոշում է կայացվել ժամանակավորապես Հայաստան ուղարկել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության փորձագետներին։ Սակայն հստակ չէ, թե առաքելության անդամները ո՞ր երկրների ներկայացուցիչներ են։ Մինչ այդ, այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել են ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին, որոնք Երևան են ժամանել դեռ սեպտեմբերի 14-ին՝ քաղաքացիական դիտորդների այցը նախապատրաստելու համար։

Հայաստանի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։

«ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», – ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան