«Քյավառցի Ռաֆոյի» սպանությունը նախապատրաստելու գործով մեղադրյալի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

«Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆիկ Մադոյանի սպանությունը նախապատրաստելու գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան Գայանե Պապոյանը: Նշենք, որ միջազգային հետախուզումը դադարեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը բավարարել է մեղադրյյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ պաշտպանի բողոքը: Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը:

Պապոյանը պարզաբանում է, որ միջազգային պայմանագրերի համաձայն՝ եթե մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չէ կալանավորումը, ապա նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվում է:

«Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ սպանության նախապատրաստությունը տեղի է ունեցել 2013 թվականին: Այս գործով մեղադրյալներից մեկին՝ Հովհաննես Համարյանին, ով հայտնի էր «Քյավառցի Հովո» անունով, այս տարվա հունիս ամսին Մոսկվայում սպանել են:

Հիշեցնենք, որ Մադոյանին փորձել են սպանել նաև մեկ տարի առաջ՝ 2021 թվականին, սակայն վարորդն է մահացել: