ՆԱՏՕ-ն միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացնի

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

ՆԱՏՕ-ի միջուկային պլանավորման գաղտնի խումբը հանդիպում է անցկացրել՝ հաջորդ շաբաթ միջուկային զորքերի զորավարժությունների ֆոնին, գրում է VOA-ն:

Պաշտպանության նախարարները նախագահել են հանդիպումը, որը սովորաբար տեղի է ունենում տարին մեկ կամ երկու անգամ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Հանդիպումը տեղի է ունեցել ուժեղացած լարվածության պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ուկրաինային մատակարարում են առաջադեմ զենք և զինամթերք՝ պաշտպանվելու ռուսական օդային հարվածներից:

ՆԱՏՕ-ն զգուշությամբ է հետևում Ռուսաստանի տեղաշարժերին, բայց դեռևս չի տեսել նրա միջուկային ուժերի կազմաձևման փոփոխություն: Սակայն լրացուցիչ անորոշություն է մտցնում այն փաստը, որ Ռուսաստանը շուտով կանցկացնի նաև սեփական միջուկային ուժերի վարժանքներ։ ՆԱՏՕ-ի դիվանագետների խոսքով՝ դրանք կարող են տեղի ունենալ դաշինքի զորավարժությունների հետ միաժամանակ կամ դրանցից անմիջապես հետո։

Տաթև Ֆռանգյան