Թուրքիայում նոր գազային հանգույցի ամենահարմար վայրը Թրակիան է․ Էրդողանը՝ Պուտինի առաջարկի մասին

Լուրեր

27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է գազային հանգույցի ստեղծման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ նշելով, որ Թուրքիայի հյուսիսարևմուտյան Թրակիա շրջանը կարող է դառնալ դեպի Եվրոպա նոր գազային հանգույցի համար ամենահարմար վայրը, գրում է Անադոլու գործակալությունը։

Աստանայից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։

«Գազային հանգույցի համար կորոշվի ամենահարմար տեղը։ Թուրքիան արդեն ունի գազային հանգույց, որն աշխատում է ներքին կարիքների բավարարման համար։ Իսկ ահա նոր հանգույցն ուղղված է լինելու միջազգային մատակարարումներին։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ու ռուսական գերատեսչությունները միասին կաշխատեն և արդյունքները կներկայացնեն մեզ, որից հետո կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Մենք ուշացումներ չենք նախատեսում»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ նախօրեին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմը Անկարային առաջարկել է գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե երկու նախագահները հանձնարարել են մանրամասն ու շատ արագ մշակել գազային հանգույցի ստեղծման հարցը։

Էմմա Չոբանյան