«Նիստը վարեք չեզո՛ք, ոչ թե իբրև Թուրքիայի ներկայացուցիչ»․ բանավեճ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակի ելույթի պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
Բոլորը

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակի ելույթի ժամանակ բանավեճ է ծավալվել։ Ամեն ինչ սկսվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի պատվիրակի ռեպլիկից․ նա նիստը վարողից պահանջել է թույլ չտալ հայ պատգամավորին ելույթ ունենալ։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ձայն խնդրելով նշել է, որ եթե ասելիք ունեն ելույթի վերաբերյալ, ապա կարող են արտահայտվել ելույթի ավարտից հետո՝ ընդմիջման ընթացքում։ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր հերթին քննադատել է  նիստը վարողին։ «Պարոն նախագահող, պարոն Մամիջանյանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, և Դուք իրավունք չունեք ընդհատել իմ կոլեգայի ելույթը, և նա ոչ թե կշարունակի իր ելույթը, այլ կսկսի նորից ու կխոսի այնքան երկար, որքան հարկ կհամարի։ Ես հասկանում եմ, որ Դուք Թուրքիայից եք, բայց Դուք Թուրքիան չէ, որ ներկայացնում եք այս պարագայում։ Դուք այս նիստի նախագահողն եք, նիստը չեզո՛ք վարեք»,- ասել է Ռուբինյանը։