Ագրեսորը չի կարող մնալ առանց պատժամիջոցների, Ադրբեջանն ունի շատ արժեթղթեր. շվեյցարացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մատերին։

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: Ստեֆան Մյուլեր-Ալտերմատն այս մասին ասաց Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է Շվեյցարիան պատժամիջոց կիրառի Ադրբեջանի դեմ:

Պատգամավորը նշեց, որ  Հայաստանին նախ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ:

«Կարծում եմ, որ սա ամենակարևոր հարցն է, որ այստեղ հաջորդ ամիսների ընթացքում պետք է արծարծել: Շվեյցարիան պետք է լինի այն պետություններից մեկը, որ պետք է հստակորեն խոսի այդ մասին: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի քննարկվում. սա առաջին հերթին պետք է հայտարարվի»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելուն, պատգամավորն ասաց, որ բոլոր պատժամիջոցները, որոնք կիրառվել են  մյուս հակամարտություններում, օրինակ, ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում, կասկած չկա, որ պետք է կիրառվեն հատկապես Ադրբեջանի պարագայում:

«Եվ չի կարող լինել այնպես, որ ագրեսորը մնա առանց որևէ պատժամիջոցների: Կարծում եմ, որ մենք պետք է անենք հետևյալը՝ բոլոր ագրեսորներին պետք է միևնույն կերպ վերաբերվել: Շվեյցարիան ունի Ադրբեջանի շատ արժեթղթեր, և մենք պետք է շատ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասկանան, որ Շվեյցարիան ուղղակի անվտանգ ու ապահով տեղ չէ, որտեղ պահես քո գումարները, որով այնուհետև գնում ես զենքեր ու կռվում ես Հայաստանի դեմ: Սա մենք պետք է անենք»,- ընդգծեց պատգամավորը: