Անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու Ադրբեջանի փորձերը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է․ ուժերը չեն միավորվել
13.04.2026 | 20:33
Թրամփը սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, որոնք կփորձեն հատել Հորմուզը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման ֆոնին
13.04.2026 | 20:22
Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ ռաբոնա հարվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:10
Մագյարը խոստացել է չարգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը
13.04.2026 | 20:00
Փաշինյանը շառից-փորձանքից հեռու՝ ճիշտ կանի մնա իր գրասենյակում․ միշտ մի վնաս գալիս է, նայեք վերջին 10 բեմելները․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:53
Այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն
13.04.2026 | 19:41
Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը. Նեթանյահու
13.04.2026 | 19:30
Տպավորություն է՝ Սամվել Կարապետյանին ՌԴ-ում ասել են՝ գնա ՀՀ-ում իշխանափոխություն արա, թե չէ՝ բիզնեսներիդ տերը չես լինի․ Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:19
Մալխաս Ամոյան․ Լավ մարզավիճակում եմ Եվրոպայի առաջնությունից առաջ, կփորձեմ նվաճել 5-րդ ոսկե մեդալը
13.04.2026 | 19:08
ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը սկսվել է
13.04.2026 | 19:00
Ավտոբուսի վարորդի ծեծի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
13.04.2026 | 18:49
Արմեն Բաբալարյան․ «Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժվել է Գերմանիայում, իսկ հիմա գորգի վրա է, մարզվում է»
13.04.2026 | 18:37
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է մինչև 24 տարի
13.04.2026 | 18:28
Գյումրիում սպանության նախապատրաստության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
13.04.2026 | 18:19
Իտալական առաջատար ակումբներից մեկն ակտիվ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ․ գործակալ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Ստորև ներկայացնում ենք ելույթից մի հատված․

Ես ցանկանում եմ նաև արձագանքել Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարությունների: Ինչ վերաբերում է ականապատմանը, դա ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Եվ դա մեր իրավունքն է` ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր` մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Նաև ցանկանում եմ ասել, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք:

Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ` ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր` Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խորը խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դրա համար պետք են քայլեր, և Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է: