Նման ԿԳՄՍ նախարար մեզ պետք չէ. Տիգրան Թորոսյանը` բուհերի միավորման որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում գիտխորհրդի նիստ է ընթանում։ Բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։

Հարությունյանը երեկ և այսօր հանդիպում է ունեցել Դումանյանի հետ ու նրան ներկայացրել դասախոսների, ուսանողության դիրքորոշումը և 3 բուհերի միավորման վերաբերյալ իրենց սկզբունքային անհամաձայնությունը։

Հարությունյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարին և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին գրավոր հրավիրել են նիստին, սակայն նրանք զբաղվածության պատճառով չեն ներկայացել։

Նշենք, որ մոտ 2500 ուսանող արդեն իսկ ստորագրել են, որ դեմ են որևէ համալսարանի մաս դառնալու գաղափարին։

Նրանք պահանջում են, որ բուհերը միավորելու որոշումը փոխվի, հակառակ դեպքում հոկտեմբերի 17-ից նստացույց կանեն կառավարության շենքի մոտ և հանդիպում կպահանջեն ՀՀ վարչապետի հետ։

Խոսելով բուհերի միավորման որոշման մասին՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակից, ԱԺ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշեց․ «Այս փոթորկումն ունի հիմնավոր պատճառներ։ Երեկ լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի հնչեցրած մտքերը որևէ ձևով չեն ցրում այն հիասթափությունն ու վրդովմունքը, որ առաջացել են համալսարանում։

Որևէ մեկը չի կարող որևէ հիմնավորում բերել, թե ինչու նախարարն այսօր այստեղ չէ․․․ Պարոն նախարարին առաջարկել են այստեղ լինել մոտ 4500 ուսանող և մոտ 700 աշխատակից։ Սա ակնհայտորեն շարունակությունն է այն գործելաոճի, որ որդեգրել է ԿԳՄՍ նախարարը՝ գաղտագողի պատրաստել կառավարության որոշում, գաղտագողի որոշում կայացնել և փաստի առաջ կանգնեցնել ավելի քն 5000 հոգուց կազմված այս կոլեկտիվին։ Եթե նախարարը համարում է, որ ինքը մեր նախարարը չէ, ուրեմն համոզված եմ, որ մեզ այսպիսի նախարար պետք չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։