Իսկ կարո՞ղ է՝ ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
Բոլորը

Մենք դեմ չենք ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը. Կան նաև տարբեր խոսակցություններ, թե ինչ ֆորմատներ է առաջարկում Ռուսաստանը. մենք բոլոր այդ ֆորմատներին մեր համաձայնությունը տվել ենք: Ադրբեջանն է, որ օրինակ, մինչ օրս ռուս խաղաղապահների մանդատը մինչ օրս չի ստորագրել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ասվում է, որ ես այնտեղ ՀԱՊԿ-ին քննադատել եմ: Այո, մենք ՀԱՊԿ-ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ: Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը: Արդյոք իմ մտավախությունը ճիշտ է, թե ոչ: Սա է հարցադրումը: Երբ այստեղ ասում են՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և այլն, հասկանանք, իսկ կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»,- նշեց Սիմոնյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր կարող է խորհուրդ հրավիրել, ինչը ավելի արդյունավետ կլինի իր սահմաններին ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ընդամենը մեկ օր հետո դիմել ենք և մինչ օրս որևէ ռեալ արձագանք չկա:

Գործընթացները շարունակվում են, մեր տարածք մտնում են, մեզ վրա կրակում են, մեր տղաները մահանում են։ Ենթադրենք նրա ասածը ինչ-որ տեղ իրականության մեջ տեղ ունի, այդ դեպքում ո՞ւր է մեր պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան, դա էլ հո նախագահության հետ կապված խնդիր չէ։

Մենք նաև հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով ենք դիմել մեր ռուսաստանցի գործընկերներին, բա դրա հետ կապված ինչո՞ւ է լռություն»:

Նա ասաց, որ այս մասով մոսկովյան հանդիպման ժամանակ պարզաբանում է պահանջել. «Մինչև այս պահը կա այն, ինչը դուք հրապարակայնորեն լսում եք և տեսնում եք: Մենք շարունակելու ենք պահանջել։

Միաժամանակ ուզում եմ նորից ասել, որ մեր երկրի անվտանգությունը պահպանելու հարցում մենք չենք սահմանափակվելու միայն այս պահին եղած լծակները օգտագործելով, որովհետև կարող է մեկ-երկու ժամվա տարբերությամբ տարածաշրջանում կտրուկ բաներ փոխվեն և մենք այդ հնարավորույթյունը չունենանք»,- նշեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։