Ո՞վ է վարկաբեկում ՌԴ-ին, երբ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ-ի տարածք․ Մոսկվան շատ հստակ գնահատական պիտի տա․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
Բոլորը

Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մտադիր է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր և այդ ժամկետում դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը՝ նկատառումով, որ պայմանագրի կնքման պահին Ադրբեջանը դուրս եկած լինի ՀՀ սահմանից։

Արդյո՞ք սա երաշխավորված ճանապարհ է։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում դրական է պատասխանում այս հարցին․ «ՀՀ-ի համար դա երաշխավորված ճանապարհ է, և գործընթացները զուգընթաց պետք է տեղի ունենան՝ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների դելիմիտացիան և ադրբեջանական զորքերը ՀՀ-ի սուվերեն տարածքից դուրս բերվեն։ Արդյո՞ք կհաջողվի պայմանագիրը ստորագրել մինչև տարեվերջ․ դա կախված չէ միայն ՀՀ-ից, այլ նաև Ադրբեջանից, նաև՝ մյուս սուբյեկտներից»։

Հայաստանի իշխող ուժի ներկայացուցչին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք իշխանությունը ռազմական սադրանքի ներքո է գործում այս պահին ընթացող բանակցություններում։ Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ Ադրբեջանի իշխանության խոսույթն ագրեսիվ է, էթնիկ զտման քաղաքականություն է տարվում, ինչը չափազանց խնդրահարույց է․ դա ինչքանո՞վ է արդյունավետ, ինչքանո՞վ է նպաստում առաջընթացին։ Ըստ նրա՝ այո՛, Ադրբեջանի իշխանությունը փորձում է բանակցություններում ուժի սպառնալիքով պարտադրել ինչ-որ բաներ։

«Բայց մի բան է Ադրբեջանի ուզածը, մեկ այլ բան՝ ՀՀ-ի կարմիր գծերը, որոնք են մեր սուվերենությունը և սահմանների անխախտելիությունը։ Դրանք կարմիր գիծ են և երկրորդ կարծիք չկա։ Սպառնալիքներով փորձում են ճնշում գործադրել, ինչ-որ գործընթացներ տապալել։ Այդ մեխանիզմը միշտ են օգտագործել՝ ուժի սպառնալիք և ագրեսիվ պահվածք։ Միշտ են եղել դրանք»,- ասաց նա։

Իսկ ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը դիմակայում այդ ճնշումներին՝ ըստ պատգամավորի․ «Ժողովրդավարական պետությունում դրան դիմակայելու համար կարևոր է հանրության կոնսոլիդացիան։ Եթե հանրությունն ադեկվատ է այդ ճգնաժամում, քեզ ամուր և տոկուն է դարձնում։ Մեր գործիքակազմը զինուժն է, որի ուժեղացման վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, և միջազգային գործընկերներն են։ Տարածքային ամբողջականության սկզբունքը բոլորի համար անխախտ է»։

Մինչդեռ ընդդիմությունն ասում է, թե Ադրբեջանի իշխանության սպառնալիքների ներքո ՀՀ իշխանությունն իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը։ Վիլեն Գաբրիելյանը նշում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում դեռ չի նշանակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարում․ «ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը մնում է և չի փակվում։ Արցախում 1991-ին եղել է անկախության հանրաքվե, որով Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է։ 30 տարի աշխարհը չի ճանաչել անկախությունը, հիմա մնում է կարգավիճակի հարցը։ Գոյություն ունի ԼՂ-ի կարգավիճակի հարց։ Տարածքային ամբողջականության ճանաչումը միայն ուժով իրար տարածքներ չգրավելու մասին է, ազգերի ինքնորոշումը լրիվ այլ բանի մասին է։ Ի՞նչ է լինելու ԼՂ կարգավիճակի հարցը, դա դեռ քննարկվելիք է, թեման փակ չէ։ ԼՂ իրավունքների, անվտանգության տեսակետից խոսում ենք գործընկերների հետ»։

Ըստ իշխանական պատգամավորի՝ Բաքու-Ստեփանակերտ խոսակցության համար միջազգային մեխանիզմների ներդրման հարցը ևս հիմա քննարկվում է, և թե որքանով է այն լինելու երաշխավորված արդյունավետ, ըստ նրա՝ ապագայի հարց է։ Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարին հանդիպեց։ Ասաց՝ իրենց նախորդ հանդիպումից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հարձակվեց, նաև հավելեց, որ Ադրբեջանի ախորժակը միայն աճում է, այդ թվում՝ ՀՀ-ի տարածքների նկատմամբ, Երևանն ակնկալում է ՌԴ-ի հստակ դիրքորոշումը։ Հիշեցրեց նաև, որ ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ-ին ոչ բարեկամ երկրներ քննատեցին Ադրբեջանի ագրեսիան, որոնք առավել օբյեկտիվ էին և առավել հստակ էին արտացոլում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի աջակցությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ-ն։

Արդյո՞ք սա ժամանակի զուր վատնում չէ, ՌԴ-ն չի՞ ապացուցել, որ ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում չի աջակցելու Հայաստանին։ Վիլեն Գաբրիելյանը համաձայն չէ, որ այսպիսով իշխանությունը ժամանակ է վատնում։

«ՌԴ-ն պետք է շատ հստակ քաղաքական գնահատական տա սեպտեմբերի 13-16-ին ՀՀ սահմանների հետ տեղի ունեցածին։ Շատ կարևոր է նրանց հստակ գնահատականները։ Ես տեսել եմ շատ այլ միջազգային գործընկերների, որոնք հստակ գնահատել են, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ սահմաններ Ադրբեջանի կողմից։ ՌԴ-ն միջնորդ պետություն է մեր և Ադրբեջանի միջև, երբ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ տարածք, ո՞վ է վարկաբեկում ՌԴ-ին, որ անտեսում են գործընկերոջը։ Մենք նստած չենք սպասում, որ մեզ գան և փրկեն»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան