Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Հայաստանի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հարցը
Քաղաքականություն
13.10.2022 | 19:11Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովի անցկացման գաղափարը։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թեման օրակարգում չի եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ կարող է քննարկվել եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հարցը։
Էմմա Չոբանյան