ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ուղերձ է հղել Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ՄԱԿ-ի վեհաժողովի 1989 թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր:  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ուղերձ է հղել օրվա առթիվ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

2022 թ. միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»:

«Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժան մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:

2021 թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի Լիազորված օգտատեր, իսկ 2022 թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի Տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստանում:

ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022 թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:

Այս համատեքստում ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության վարչության կողմից մշակվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը, ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները և 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:

Առջևում մեզ սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և մեր միջազգային գործընկերների հետ տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և դիմակայունության բարձրացման»,- ասված է հաղորդագրությունում։