Փաշինյանն Արցախի պատվիրակությունից ընդունել է միայն Հարությունյանին․ կողմերից պաշտոնական արձագանք չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանին։ Հանդիպման մասին տեղեկությունը Factor TV-ին փոխանցեցին Կառավարության լրատվական ծառայությունից՝ շեշտելով, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Ուշագրավ է, որ Փաշինյանն Արցախի նախագահին ընդունել է Երևան ժամանելուց միայն 4 օր անց, այն էլ՝ միայնակ, առանց արցախյան պատվիրակության մյուս անդամների։

Օրվա առաջին կեսին տեղի ունեցած Փաշինյան-Հարությունյան երկկողմ հանդիպման արդյունքների մասին Կառավարության լրատվական ծառայությունը որևէ հաղորդագրություն չի տարածել։ Փոխարենը «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հանդիպման մասին մեկ նախադասություն՝ Փաշինյանի և Հարությունյանի լուսանկարով։

Հանդիպումից մանրամասներ առայժմ չի փոխանցում նաև Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Դեռևս հոկտեմբերի 9-ին էր հայտնի դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Երևան՝  իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս այցին նախորդել էր Պրահայի քառակողմ հանդիպումը և դրա արդյունքում ընդունված հայտարարությունը: Այդ օրերին Ստեփանակերտում նաև ցույցեր էին ընթանում, և Երևան ժամանած պատվիրակությունը պետք է իրավիճակին ծանոթանալուց հետո այն ներկայացներ ցույցի մասնակիցներին։

Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և Արայիկ Հարությունյանի խորհրդական Մասիս Մայիլյանը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հանդիպել է ոչ թե ամբողջ կազմի, այլ միայն Արայիկ Հարությունյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հարցերն ավելացել են՝ Factor TV-ի հետ զրույցում ասում է Ստեփականակերտի հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը և հարց հնչեցնում՝ ինչո՞ւ է Փաշինյանն ընդունել միայն Արայիկ Հարությունյանին։

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ Արցախի ԱԺ նախագահն իրեն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի ընդունել։ Ասում է՝ վարչապետի հետ հանդիպած Արայիկ Հարությունյանն ինչ տեղեկություն էլ իրենց փոխանցի, միևնույն է՝ հավատ չի ներշնչելու, և իրենք շարունակելու են ցույցերը։

Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իսկ Արցախի հարցը, ըստ իշխանության, դուրս է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգից։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին ընդունեց Երևան գալուց մոտ չորս օր անց և ինչո՞ւ չհանդիպեց պատվիրակության մյուս անդամների հետ․ այս հարցերի պատասխանը «Քաղաքացիական պայմանագրի» որևէ պատգամավորից ստանալ չհաջողվեց․ կա՛մ մեր զանգերին չէին պատասխանում, կա՛մ հրաժարվում էին մեկնաբանել։ Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին նաև Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմի բոլոր պաշտոնյաները։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ նրանց չընդունելու պատճառները կապված են նաև Արցախից պարբերաբար Հայաստանի իշխանությանն ուղղված քննադատական հայտարարությունների հետ։

Այն, որ Արցախում Ադրբեջանի հետ բանակցությունների մանրամասներից Ստեփանակերտի պաշտոնյաները տեղեկանում են հենց Արայիկ Հարությունյանից, ասել է նաև անձամբ Փաշինանը։ Արմեն Հովհաննիսյանը կարծում է՝ պետք է երկխոսություն լինի ոչ միայն պաշտոնյաների միջև, այլև Հայաստանի իշխանությունը պետք է խոսի նաև Արցախի և Հայաստանի հանրությունների հետ։

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը Երևանում որևէ պաշտոնյա կընդունի, թե՝ ոչ, պարզ չէ։  Ստեփանակերտի հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք ակնկալում են, որ հանդիպումներ կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան