Հայկական կողմն ակնկալում է ՌԴ միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյանը՝ Լավրովին

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում․

Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։