Կրեմլը հաթաթա է տալիս Ադրբեջանին՝ հօգուտ ձեզ էր նոյեմբերի 9-ը, դավաճանում՝ արևմո՞ւտք եք գնում․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները գնահատում է իբրև ՌԴ-ի ազդեցության նվազում՝ ի հաշիվ Արևմուտքի դերի ընդլայնման։ Նրան այս դատողության համար հիմք տվել է հատկապես Հայաստան-Ադրբեջան տիրույթի գործընթացների մոդերացիայի դերի անցումը Ռուսաստանից ԱՄՆ-ին և ԵՄ-ին․ «Արևմուտքը խլում է ռեգիոնը ռուս-թուրքական հեգեմոնիայից, իսկ Կրեմլը դեռ դիմադրում է։ Այս պահին Կրեմլը հաթաթա է տալիս Ադրբեջանին` հիշեցնելով, որ հօգուտ Բաքվի էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, միnչդեռ Ալիևը դավաճանում է, և Արևմո՞ւտք եք գնում»։

Վերջին շրջանում բանակցություններում պասիվացած ՌԴ-ն բավականին սուր է արձագանքել Պրահայում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին։ Մինչ ԵՄ-ն պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ ադրբեջանական սահմանին տեղակայվելու, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԵՄ-ին մեղադրում է ՀՀ-Ադրբեջան բանակցությանը միջամտելու և ՌԴ-ին դուրս թողնելու փորձերի մեջ։ Նա նաև ասել է՝ Մոսկվան խաղաղության պայմանագրի իր առաջարկներն է ուղարկել Բաքվին և Երևանին․ «Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»։

Սա, ըստ Արմեն Հովհաննիսյանի, խոստովանություն է Կրեմլից, որ փորձելու են ձախողել արևմտյան ձևաչափում ընթացող պրոցեսը։

Երեկ էլ Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը կտեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Դա պայմանավորվել էին Փաշինյանն ու Ալիևը Պրահայում։ Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե ո՞ր երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում։

Այս գործընթացների ֆոնին Արցախի ԱԺ-ի՝ օրերս արած հայտարարությունը, որով դիմել էին 190 երկրի՝ ճանաչելու իրենց անկախությունը՝ որպես օրինակ բերելով Ուկրաինայից զավթված Խերսոնի և Լուգանսկի մարզերի «ինքնորոշումը և միացումը ՌԴ-ին», քաղաքական վերլուծաբանը համարում է ռուսական ձեռագիր՝ կոնկրետ միտումով․ «Կրեմլը հաթաթա է տալիս Արցախի ԱԺ-ի միջոցով, որ ուժով կվերցնի Արցախը՝ Դոնբասի օրինակով, եթե կոնֆլիկտն արևմտյան ձևաչափով լուծվի։ Սա հաթաթա է բոլորին։ Ըստ էության՝ Արցախի իշխանությունը գտնում է, որ ինքը կարող է ՆԱՏՕ-ին վիրավորել՝ ՌԴ-ի կողմից ուկրաինական տարածքների զավթումը ինքնորոշում ներկայացնելով։ Սա, փաստորեն, Արցախի կողմից Արևմուտքին դիմակայելու փորձ է»։

Արմեն Հովհաննիսյանը չափազանց մեծ ռիսկեր է տեսնում կոնֆլիկտի լուծման երկու տարբերակում էլ՝ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան, սակայն կարծում է, որ երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում գոնե կբացառվի Ադրբեջանի կողմից էթնոցիդի սցենարը Արցախում, և Հայաստանը շանս կստանա ուժեղանալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան