Կարեն Անդրեասյանը եկավ, Բեքմեզյանը գնում է․ ովքեր են «վնասում» ԲԴԽ անկախությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.04.2026 | 22:10
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.04.2026 | 21:52
ԱՄՆ-ն Իրանի հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող լցանավ է կալանել
21.04.2026 | 21:39
Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը
21.04.2026 | 21:25
Հայաստանում ոստիկանության բարեփոխումները չեն փարատել ուժի չարաշահման և անպատժելիության մտահոգությունները. Amnesty International
21.04.2026 | 21:20
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր
21.04.2026 | 21:09
ԵՄ հայտարարությունը ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելության մասին
21.04.2026 | 21:00
Սա պատերազմի հայտարարություն է. Սամվել Կարապետյանի նախընտրական հոլովակում ՀՀ-ին կպած է ԼՂ-ն՝ 7 շրջանները հետը․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:43
Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:42
Ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
21.04.2026 | 20:30
Փաշինյանը փակում է ոչ միայն Արցախի, այլև վերադարձի թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:21
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
21.04.2026 | 20:13
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել բարեկեցության համապարփակ տեսլականը վերածել գործնական արդյունքների
21.04.2026 | 20:00
Իսկ ինչո՞ւ չեն հորդորում Գագիկ Ծառուկյանին, Արման Թաթոյանին՝ չմասնակցել ընտրությանը, այլ՝ մեզ են թիրախավորում. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:43
Ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները. վերջնական ցուցակն է ներկայացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:29
Դատապարտյալը երեք օր անընդմեջ ինքնավնասում է կատարել. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի աղմկահարույց դեպքից
Բոլորը

Գրիգոր Բեքմեզյանը դադարեցնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները: ԲԴԽ անդամն այս մասին հայտնեց երեկ Ֆեյսբուքյան գրառմամբ՝ հավելելով, որ համապատասխան դիմումը ներկայացրել է Խորհրդին: Պատճառները, ըստ նրա, «ինստիտուցիոնալ են և խորքային»։

Առանց մանրամասներ նշելու՝ Բեքմեզյանը պնդում է, թե իր լիազորությունների շրջանակում փորձել է ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությանը վնասող տարբեր գործընթացները, բայց միշտ չէ, որ հաջողել է։ Ըստ Բեքմեզյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իր և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները տարբեր են։ Կրկին առանց հստակության՝ Բեքմեզյանը նաև պնդում է, թե ԲԴԽ-ն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ։

Գրիգոր Բեքմեզյանի այս որոշմանը նախորդել էր ԲԴԽ երկու անդամի թափուր տեղերում «Քաղաքացիական պայմանագրի» արդեն նախկին անդամ Կարեն Անդրեասյանի և նրա նախկին տեղակալ Երանուհի Թումանյանցի ընտրությունը։ Նրանց առաջադրել և այդ պաշտոններում ընտրել էր իշխող մեծամասնությունը։ Այդ օրը Անդրեասյանը պնդում էր, որ նախկին կուսակցական լինելը չի ազդելու իր անաչառության վրա։ Խորհրդարանի քվեարկությունից մեկ օր անց էլ Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ։

Կուսակցական առանցքային գործչի՝ անկախ մարմին համարվող Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխվելը սուր քննադատության արժանացավ ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից։

Թեև Գրիգոր Բեքմեզյանն իր գրառման մեջ ուղիղ ոչինչ չի ասում, սակայն պաշտոնից հրաժարավելու նրա որոշումը, ըստ էության, կապ ունի հենց այս գործընթացի հետ։ Այնինչ, Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ, ԲԴԽ անդամ Բեքմեզյանն ազնիվ չէ հանրության հետ։ Ըստ Կարապետյանցի՝ Գրիգոր Բեքմեզյանը պետք է հստակ ասի, թե ինչ խնդիրներ կան Բարձրագույն դատական խորհրդում։

Այս հարցերի պատասխանը Գրիգոր Բեքմեզյանից այսօր ստանալ չհաջողվեց, ասաց՝ կխոսի ավելի ուշ, երբ Խորհուրդըն իր դիմումի հետ կապված որոշում կայացնի։ Պարզաբանումներ չհաջողվեց ստանալ նաև ԲԴԽ մյուս անդամներից․ նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Բեքմեզյանը ԲԴԽ անդամ է 2019 թվականից, նրան այդ պաշտոնին առաջադրել էր այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Թեև Բեքմեզյանն իր գրառման մեջ շեշտում է, որ հարցազրույցներում բարակ կարմիր թելով ցույց է տվել մտահոգությունները, այդուհանդերձ, Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունից հետո նա ասել էր, թե Ջհանգիրյանից ստացել են պարզաբանումներ և իրենց կասկածները փարատվել են։

Իսկ Գագիկ Ջհանգիրյանն այդ ձայնագրության մեջ հորդորում էր այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ՝ փոխարենը խոստանալով այնպես անել, որ ընթացք չտրվեն նրան առնչվող քրեական գործերին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ հենց այդ ժամանակ ավելի ակնառու դարձան արդարադատության համակարգում խնդիրները։

Մինչ աշխատանքային օրվա ավարտը ԲԴԽ-ից Գրիգոր Բեքմեզյանի լիազորությունների դադարեցման մասին որևէ պաշտոնական տեղեկություն չհրապարակվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան