Բաքուն նոր պատերազմի՞ է պատրաստվում. Ադրբեջանի ՊՆ-ի կեղծիքն ու ԵՄ առաքելության հաստատված այցը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ակտիվացրել է սահմանային իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածումը։ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն արձանագրում է, որ ադրբեջանական կողմը երեկ միանգամից երկու կեղծ տեղեկություն է տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի քաղաքական և ռազմական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում նշում է՝ թշնամին նման քարոզչություն իրականացնում է հիմնականում նախապատրաստվող ռազմական ագրեսիայից առաջ։ Այդպես էր նաև սեպտեմբերի 13-ի ագրեսիայից առաջ․ Բաքուն շուրջ 10 օր հայկական զինուժի, իբր, սադրանքների մասին կեղծիք էր տարածում։

Փորձագետի խոսքով՝ այժմ էլ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը նոր ագրեսիա է պատրաստում, բայց ժամանակահատվածն ու մասշտաբներն անհայտ են։

Ըստ Հովհաննիսյանի՝ սա նշանակում է, որ Ադրբեջանն այս պահին ու մոտ ապագայում մտադիր չէ զավթած տարածքները վերադարձնել Հայաստանին։ Ադրբեջանագետը չի բացառում, որ ամրաշինական և ինժիներական աշխատանքներն ավարտելուց հետո թշնամին կարող է փորձել նոր տարածքներ օկուպացնել։

Փորձագետի մտավախություններն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այնքան էլ չի կիսում։ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանն այսպիսով փորձում է միջազգային հանրությանը մեսիջներ հղել։

Այսօր Բրյուսելը հաստատել է որոշումը՝ Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Նախորդ շաբաթ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև քառակողմ հանդիպման ընթացքում էր ձեռք բերվել առաքելություն ուղարկելու պայմանավորվածությունը, որը շուրջ երկու ամիս մշտադիտարկումներ է անելու հայ-ադրբեջանական սահմանին։

ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ ԵՄ-ից ուղարկված առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարելու՝ չնայած մտահոգություններին, որ Արևմուտքն Ադրբեջանից սկսել է գազ գնել, իսկ այս հանգամանքը կարող է կաշկանդել հանձնաժողովին։

Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը դիտորդական առաքելության մեխանիզմի գործարկումը շատ կարևոր է համարում, բայց արձանագրում է՝ երկու ամիսը շատ քիչ ժամանակ է դիտարկումներ անելու և արդյունավետ աշխատանքի համար։ Բացի այդ, 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական շփման գիծը 300 կմ է դարձել, և այս պայմաններում դեռ տեղեկություններ չկան, թե Արևմուտքից ժամանող առաքելությունը քանի հոգուց է բաղկացած լինելու։

Ի դեպ, սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի հրահրած ռազմական ագրեսիայից հետո Հայաստան ժամանեց նաև ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, որի հրապարակած զեկույցը, ըստ Արմեն Խաչատրյանի, անարդյունք եղավ։

Հիշեցնենք, որ այս կառույցը երբևէ հասցեական չի քննադատել Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և ռազմական հանցագործությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան