Պուտինը խաբվեց Ալիևի սանձազերծած պատերազմով ՀՀ-ի դեմ, մտածեց՝ ինքն էլ կարող է անել․ աշխարհը դա չընդունեց․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
Բոլորը

Մոսկվան այսօր ձեռնոց է նետել միջազգային իրավունքին և միջազգային կարգին՝ պատերազմ սկսելով և տարածքներ գրավելով սուվերեն պետություն Ուկրաինայից։ Ադրբեջանի նախագահը մի առիթով ասել է, թե միջազգային իրավունք չկա, և աշխարհում ուժն է տիրում։ Ալիևը ոչ միայն դա ասել է, այլև հարձակումներ է գործել և գրավել ՀՀ սուվերեն տարածքները։ Նույն Թուրքիան Սիրիայի և Կիպրոսի տարածքներն է գրավել ապօրինաբար և սպառնում է Հունաստանին։ Արևմուտքն ակնհայտորեն չի ողջունում ուժի կիրառումը և ոչ միայն ՌԴ-ից է պահանջում դուրս գալ Ուկրաինայից, այլև Ադրբեջանից՝ դուրս գալ ՀՀ-ից զավթված տարածքներից։ Ինչպե՞ս կավարտվի ուժի կիրառման և իրավունքի միջև գլոբալ պայքարը։ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ՌԴ-ն հարձակվեց Ուկրաինայի վրա, ասում է՝ Վլադիմիր Պուտինը խաբվեց ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին աշխարհի արձագանքով․

«ՌԴ-ն խաբվեց իր իսկ սանձազերծած Ադրբեջան-Հայաստան պատերազմի նկատմամբ աշխարհի վերաբերմունքով։ Աշխարհը վաղուց սովոր է, որ ուժի միջոցով չպիտի հարցեր լուծվեն, և այդպիսի հանձարարարական կար նաև մեր ռեգիոնի առիթով, և դրա երաշխավորներից մեկը պետք է լիներ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, այնինչ Պուտինը հպարտությամբ հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինքն է կազմել, այսինքն՝ ուժի միջոցով պարտադրված փաստաթուղթը ինքն է կազմել։ Նա շատ ոգևորվեց այդ փաստից՝ հաշվի չառնելով, որ աշխարհը ոչ թե իր մոտեցման նկատմամբ էր անտարբեր, այլ աշխարհի պետությունների ղեկավարներն ունեին իրենց հոգսերն այդ շրջանում։ Հայաստանը բավարար ճիգեր չգործադրեց իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Երբ Ուկրաինայի վրա հարձակվեց ՌԴ-ն, Զելենսկին ասում էր առաջին պահից, որ դա հարձակում է բոլորի վրա, իսկ ՀՀ իշխանությունները երևի հույս ունեին՝ կարող են իրավիճակ փոխել»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Պարույր Հայրիկյանին զարմանալի է թվում, որ Պուտինը մտածել է՝ ինքը կարող է անել այն, ինչ բռնապետ Ալիևին է թույլ տվել անել։ Կրեմլի ղեկավարն ասաց, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարումը ինքնասպանություն է, ինչը սխալ է, քանի որ ուժով պարտադրված ապօրինի փաստաթղթից ամեն պետություն էլ իրավունք ունի հրաժարվել։ Ըստ պարոն Հայրիկյանի՝ բռնապետ Իլհամ Ալիևն էլ այսօր սխալվում է՝ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներին ասելով, թե չկա Արցախի հարց, և որ ինքը կոնֆլիկտը լուծել է։ Դա կարող է բերել հետևանքների, եթե ՀՀ-ն հմուտ և հաշվարկված չգործի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան