Ռուսաստանի հաղթանակը կլինի ՆԱՏՕ-ի պարտությունը․ Ստոլտենբերգ

Լուրեր

27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը կլինի հենց Հյուսիսատլանտյան դաշինքի պարտությունը, ուստի նման արդյունք չի կարելի թույլ տալ։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում, գրում է Korrespondent-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ բարբարոսական գնդակոծությունները, որ Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ, վկայում են ռազմի դաշտում ռուսական բանակի անզորության, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա հաղթել այս պատերազմում։

«Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի հաղթանակը պարտություն կլինի ՆԱՏՕ-ի համար։ Դա չի կարելի թույլ տալ։ Այդ իսկ պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է մեծացնել և պահպանել Ուկրաինային աջակցությունը, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իրեն և ազատագրել տարածքները ռուսական օկուպացիայից։ Ուկրաինան թափ է հավաքել և շարունակում է զգալի առաջընթաց գրանցել այն ժամանակ, երբ Ռուսաստանն ավելի ու ավելի է կիրառում սարսափելի անկանոն հարձակումներ խաղաղ բնակչության և ավելի կարևոր ենթակառուցվածքների վրա»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի դեմ իրականացված հրթիռային հարձակումները ոչ այլ ինչ են, քան թուլության նշան։

«Ռուսաստանը պարտվում է մարտի դաշտում։ Քանի որ Մոսկվան հնարավորություն չունի կասեցնելու ուկրաինական ուժերի առաջխաղացումը, նրանք կարող են պատասխանել միայն ուկրաինական քաղաքների վրա նման հարձակումներով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ-ն նաև շուտով կանցկացնի միջուկային զսպման ուժերի պլանավորված վարժանքներ։ Դրանք պետք է օգնեն կանխել Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիան։

Տաթև Ֆռանգյան