«Այնպես չէ, որ գոհ եմ իմ աշխատանքից, փայլուն փոխքաղաքապետ եմ եղել»․ Դավիթ Առուշանյանի հրաժեշտի ասուլիսը

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Շուրջ 1 տարի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Առուշանյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Նա գնում է Ազգային ժողով, որտեղ կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ Հիշեցնենք, Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ, իսկ ՔՊ-ի ընտրական ցուցակում հաջորը Դավիթ Առուշանյանն է։

Այսօր փոխքաղաքապետի պաշտոնից հեռացող Առուշանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելով իր աշխատանքային գործունեությունը։

«Այն, ինչ կատարել եմ այստեղ, միտված է եղել Գյումրու զարգացմանը, օրենսդիրում ևս աշխատանքիս գլխավոր մասը նվիրված է լինելու Գյումրիին։ Ինչով հնարավոր է աջակցել, օգնել մեր քաղաքին, միանշանակ աշխատանքս լինելու է այդ ուղղությամբ։

Միանշանակ վստահեցնում եմ՝ ես Գյումրիից չեմ գնում, ուղղակի աշխատանքիս վայրն եմ փոխում, նպատակը մնում է նույնը»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Բանախոսը նշեց, որ իր կառավարման ժամանակաշրջանում կարևորել է քաղաքի արտաքին տեսքը, լուսավորումը, կանաչապատումը, վատ վիճակում գտնվող մարզադպրոցների վերանորոգումը ու նաև Գյումրու եկամուտների ավելացումը։

«Գյումրու սեփական եկամուտներն անցած տարվա համեմատությամբ 43 տոկոսից ավելի աճել են՝ կազմելով գրեթե 231 միլիոն։ Մեր բյուջեն շատ մեծ չէ, յուրաքանչյուր լումա, որ քաղաքացին պարտավորվում է վճարել, միանշանակ շատ կարևոր է մեր քաղաքի զարգացման համար»,- ասաց Դավիթ Առուշանյանը։
Նա , միաժամանակ, հավելեց՝ որպես փոխքաղաքապետ իր ծրագրերի փոքր մասն է կարողացել իրագործել։

«Այն, ինչ խնդիրներ դրել եմ իմ դիմաց կարճաժամկետ, դրանք լուծել եմ կամ գործընթացի մեջ են․ սպորտդպրոցների շինարարության հետ կապված աշխատանքներ են ընթանում, ֆինանսը կա, կառավարությունն արդեն տրամադրել է, մրցութային փուլում է։

Այն, ինչ չեմ հասցրել անել, միանշանակ շատ-շատ է, ինչ նպատակներ ունեի այստեղ անելու, շատ քիչ մասին եմ հասել, այնպես չէ, որ շատ գոհ եմ իմ աշխատանքից, որ փայլուն փոխքաղաքապետ եմ եղել։ Ես ինքս իմ հանդեպ քննադատորեն եմ մոտենում, որովհետև հնարավոր չէ հասնել այն ամենին, ինչը պատկերացնում ես ու ցանկություն ունես անելու»,-ասաց բանախոսը։

Դավիթ Առուշանյանը գլխավոր ձեռքբերումներից համարեց Գյումրու քաղաքապետարանում ստեղծված առողջ մթնոլորտը։ Ըստ նրա, այնքան էլ հեշտ չէ կոալիցիոն կառավարումը, տվյալ դեպքում քաղաքի կառավարումը ստանձնել են ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը»։

Ըստ նրա, «Բալասանյան դաշինքը» 10 տարի շարունակ քաղաքը միանձնյա է կառավարել և եթե 10 տարվա ձևավորված մարմինը վիրահատական միջամտության ենթարկես․ օրինակ՝ թևը փորձես փոխպատվաստել, որոշ ժամանակ է պետք, որ մարմինը կարողանա նույն ձևով աշխատել։

Լրագրողների այն հարցին՝ մի՞թե այդ մարմինը վերականգնվում է, երբ անընդհատ ինտրիգային պատմություններ են տեղի ունենում Գյումրու քաղաքապետարանում կոալիցիոն կառավարման ընթացքում, մինչև այդ նման բան երբեք չի եղել, Դավիթ Առուշանյանն ասաց․

«Մեր աշխատանքային առաջին օրը խմբակցության հինգ ղեկավարներով, քաղաքապետ-փոխքաղաքապետերով հանդիպել ենք և մեր դիմաց պայման ենք դրել, որ մեր առաջնային խնդիրը քաղաքն է։

Ինտրիգները, որոնց մասին քաղաքում խոսում են, երբևէ անձնական չեն եղել, անձնական հարցի շուրջ երբևէ բանավեճ չենք ունեցել, բոլոր բանավեճերը միտված են եղել քաղաքի զարգացմանը, ուղղակի մոտեցումներն են տարբեր։

Միանշանակ, առողջ բանավեճեր են եղել և ի շահ քաղաքի են եղել, բնականաբար, չի կարող որևիցէ տեղ աշխատանքային գործընթաց լինել ու բանավեճ չլինի։ Եթե բանավեճ, որևէ հարցի շուրջ քննարկում չկա, ուրեմն այն վատ հետևանքների է տանելու»։

Թե ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին փոխքաղաքապետի պաշտոնում, դեռևս հայտնի չէ։

Արմիկ Մովսիսյան