«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Լուրեր

21.04.2025 | 14:35
Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը․ ՀՀ ՊՆ
21.04.2025 | 14:34
Չեմ բացառում` Երևանում փոխեն Արցախի փողոցի անունը. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2025 | 14:25
Հազարավոր մարդիկ են հավաքվում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու Հռոմի պապին
21.04.2025 | 14:15
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2025 | 14:14
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան էր ժամանել 2016-ին․ Ֆոտոլուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել
21.04.2025 | 14:05
Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով բանավեճին
21.04.2025 | 14:00
Սա կոռուպցիան բացահայտելու գործիք չէ, հարկերն եք ավելացնելու․ Խաչատրյանը՝ հայտարարագրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2025 | 13:53
Ես եմ թիվ 1 պատասխան տվողը հանրությանը, թե ինչի էս մեկը սենց, էն մեկը՝ նենց․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2025 | 13:45
Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները պաշտպանում են, որ նա իր տան համար քիչ գույքահարկ մուծի․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2025 | 13:44
Ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար
21.04.2025 | 13:36
Հետախուզվողը հայտնաբերվել է «Բագրատաշենի» անցակետում
21.04.2025 | 13:30
Սպանված քահանաները գերեզմանում շուռ են եկել․ Ալեքսանյանը՝ Ստալինին Աջապահյանի անդրադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2025 | 13:27
Թաքուն եք պահում․ էն 300 000 դրամի ճակատագիրն ի՞նչ է լինելու․ Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2025 | 13:21
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.04.2025 | 13:18
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա
Բոլորը

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Դատավոր Մեսրոպ Մակյանը դատավճիռը հրապարակել է սեպտեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Լյովա Բաղդասարյանը, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին կատարել է ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար ստացել է 700 հզ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ըստ քրեական գործի՝ ենթադրյալ կաշառքի գումարը հավաքվել է հիմնարկում քրեական հեղինակություն համարվող, այսպես կոչված, «զոն նայող» դատապարտյալ Հայկ Կարապետյանի և Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ, Բաղդասարյանը ենթադրյալ կաշառքի գումարը ստացել է «Կոշ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով։ Կաշառքի դրվագով անցնում են նաև Հայկ Կարապետյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Լյովա Բաղդասրայանը կատարել է պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակել է խոշոր չափերով պետական միջոցներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Բաղդասարյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի պաշտոնում նշանակել է իր հարևան Գրիգոր Առաքելյանին` սահմանելով աշխատավարձ ըստ հաստիքային ցուցակի և Առաքելյանին բանավոր ցուցում է տվել պահպանության ապահովման բաժին աշխատանքի հաճախելու փոխարեն կատարել իր անձնական հանձնարարություները, վարել ավտոմեքենա և լինել իր անձնական վարորդը: Գրիգոր Առաքելյանը 2018 թվականի մարտի 28-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 25-ը փաստացի աշխատանքի չի հաճախել, դրա փոխարեն կատարել է Լյովա Բաղդասարյանի անձնական հանձնարարությունները: Բաղդասարյանը քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ղեկավարությանը հայտնել է, որ Գրիգոր Առաքելյանն իր անձնական հանձնարարություններն է կատարում, ինչի հիման վրա էլ տվյալ բաժնի պետ Մանվել Քոչարյանի կողմից Գրիգոր Առաքելյանին պաշտոնի նշանակելուց հետո մինչև տվյալ պաշտոնից նրա ազատվելն ընկած ողջ ժամանակահատվածի համար կազմվել են վերջինիս աշխատանքի ներկայանալը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնք ստորագրվել են նաև կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավար Հրաչյա Մարտիրոսյանի կողմից: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող նշված փաստաթղթերը հաստատվել են Լյովա Բաղդասարյանի ստորագրությամբ: Արդյունքում Գրիգոր Առաքելյանի անվամբ հաշվարկվել և նրա քարտային հաշվին է փոխանցվել է 2.143.366 ՀՀ դրամ գումար՝ որպես աշխատավար և 262.654 ՀՀ դրամ՝որպես պարգևավճար։

Լյովա Բաղդասարյանը չի ընդունել մեղադրանքը

Ամբաստանյալ Լյովա Բաղդասարյանը դատարանում հանդես է եկել գրավոր ցուցմունքով և հայտնել, որ մեղադրանքի երկու դրվագներում էլ իրեն մեղավոր չի ճանաչում։ Ցուցմունքում Լյովա Բաղդասարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2008 թվականից մինչև 2011 թվականը եղել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղ պատիժ է կրել ներկա քաղաքական բարձր իշխանության ներկայացուցիչներից մեկը և ում անունը և անձը բոլորին քաջ հայտնի է, ով նախկինում էլ և 2018 թվականից ի վեր էլ, այդ թվում ԶԼՄ-ներով հայտարարել է իրեն տվյալ ՔԿՀ-ում խոշտանգելու, ծեծի ենթարկելու միջադեպերի մասին` դրանք կազմակերպելու, առնվազն դրա թողտվության մեղադրանքները անուղղակիորեն վերագրվել են նաև իրեն՝ Բաղդասարյանին։ Թեև Բաղդասարյանն անուն չի նշում, բայց քաղաքական բարձր իշխանության ներկայացուցիչ ասելով՝ Բաղդասարյանը նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ վերջինս Մարտի 1-ի դեպքերից հետո անազատության մեջ հայտնվելով՝ պահվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։

Լյովա Բաղդասարյանը ցուցմունքում նշել է, որ ինքը ցանկալի թիրախ է հանդիսացել իրավապահների համար տեսանելի «արդյունք» և «ցուցանիշ» ապահովելու համար, և վստահություն հայտնել, որ իրավապահ մարմինները գործադրել են իրենց բոլոր ջանքերը և գործակալական ցանցը՝ ի վնաս իրեն նյութեր ձեռք բերելու, այդպիսիք «կերտելու» համար:

Հետազոտելով գործի բոլոր նյութերը՝ դատավոր Մեսրոպ Մակյանը եկել է եզրահանգման, որ Լյովա Բաղդասարյանը չի կատարել իրեն վերագրվող յուրացում և վատնում կատարելու արաքը։ Դատարանը Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու դրվագով ու դատապարտել 5 տարի ժամկետով ազատզրկման։

Նախաքննության ընթացքում Բաղդասարյանը 3 ամիս 7 օր գտնվել է կալանքի տակ, նրա նկատմամբ նշանակված պատժին հաշվակցելով այս ժամկետը՝ դատարանը Բաղդասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 4 տարի 8 ամիս 23 օր ժամկետով։
Բաղդասարյանը, սակայն, դատավճռից հետո չի կալանավորվել։ Դատարանը որոշել է նրա նկատմամբ կալանավորմամբ ընտրված խափանման միջոց 5 մլն դրամ գրավը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատարանը ամբաստանյալ Հայկ Կարապետյանին նույնպես մեղավոր է ճանաչել կաշառքի դրվագով ու դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման։ Նշանակված պատժում հաշվակցվել է Հայկ Կարապետյանի՝ նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու՝ 5 ամիս 17 օր ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս 13 օր ժամկետով: Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց 3 մլն դրամ գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

Ամբաստանյալ Արթուր Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել կաշառք տալուն օժանդակելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Նշանակված պատժում հաշվակցվել է Արթուր Հովհաննիսյանի՝ նախաքննության ընթացքում ձերբակալման մեջ գտնվելու՝ 2 օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել՝ ազատազրկումը 2 տարի 5 ամիս 28 օր ժամկետով: Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

Դատարանը նաև որոշել է քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված, ենթադրյալ կաշառքի առարկա հանդիսացող 700 000 ՀՀ դրամը, որպես եկամուտ հանձնել պետությանը:

 

Արաքս Մամուլյան