Վիրավորվելու պատրվակով հրամանատարը թողել է դիրքն ու իջել հոսպիտալ. վկա զինծառայող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ընթանում է պատերազմի ժամանակ մարտական դիրքը լքելու համար մեղադրվող հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Այս նիստի ընթացքում հարցաքննվեց վկա՝ դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանը։ Նա դատարանին հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, ծառայել են Արցախի միևնույն պաշտպանական շրջանում և ծառայողական հարաբերությունների մեջ են եղել։

«Հոկտեմբերի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի միջոցով ներթափանցումներ է իրականացրել ոչ միայն Հադրութի ուղղությամբ․ «Եղել են նաև այնպիսի դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստներ են կրել։ Նաև խոսել են հայերեն, ինչպես հետո պարզվել է։

Մարտական գործողությունների ակտիվ փուլն ամսի տասին է սկսվել, որից հետո ստորաբաժանումները, կրելով կորուստներ Նորաշենի, Սարիշենի, Խուռհատի ուղղություններով, նահանջել են «Թութակ» տեղամաս։ Ինձ այդքանն է հայտնի։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ Իշխան Վահանյանը իրականում վիրավորում ստանալով կամ այդ պատրվակով, ես չեմ կարող ասել, թողել է այդ տեղանքը՝ դիրքը և հայտվել է հոսպիտալում։

Ավելի ուշ տեղեկացել եմ, որ շրջապատման մեջ ունեցել ենք զինվորներ, որոնք զոհվել են»,- ասաց վկա զինծառայողը։

Մանրամասները՝ տեսանյութում։