Ֆրանսիան զենք կտա ՀՀ-ին, բայց խոչընդոտ կա․ իշխանությունը պիտի՛ քայլեր անի, որ ՌԴ-ի արբանյակ չընկալվի․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս Էդուրադ Աբրահամյանի հետ

-ՀՀ-ն 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել է անվտանգային վակուումում, և դրա հետևանքները մենք զգում ենք ամեն օր, երբ ադրբեջանցիները հարձակում են գործում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, և չեն գործում ՌԴ և ՀԱՊԿ երաշխիքները։ Արդյո՞ք հարկադրված կհամարեք այն, որ ՀՀ իշխանությունները սկսեցին ավելի ակտիվ շփումներ և հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ, և ինչպիսի՞ վերափոխումների պետք է գնա Հայաստանը՝ փորձելով լցնել անվտանգային վակուումը և հավասարակշռել ռազմաքաղաքական բալանսը։

-Հարցը բավականին բարդ է։ Առնվազն 2008 թվականից հետո արձանագրում ենք միաբևեռ աշխարհակարգի անկում, Ռուսաստանը հանդես է գալիս հակադիր աշխարհակարգ ձևավորելու նախաձեռնությամբ։ Նորմատիվային մակարդակում տեսնում ենք, որ Ռուսաստանի քաղաքական նպատակների համար ուժի կիրառումը հանդիսանում է նորմ, և տարածաշրջանում այդ նորմը կիրառում է նաև Ադրբեջանը։ Այսինքն՝ ուժի կիրառման բացառումը, ինչպես արևմտյան աշխարհակարգն էր թելադրում, այլևս չի գործում, ավելին՝ չի ընկալվում սահմանների սուվերենության այն ընկալումը, որը թելադրվում էր միաբևեռ՝ արևմտյան աշխարհակարգի կողմից։ Եվ Ադրբեջանը, ադապտացվելով նման պարադիգմային, իր շահերը համապատասխանեցնելով նման աշխարհակարգին և նորմերին, իրականացրեց ռազմական գործողություններ և շարունակում է ուժի դիրքերից ամրապնդել իր դերը։

ՀՀ-ն մինչև 2020 թվականն ունեցել է միավեկտոր, ռուսակենտրոն արտաքին քաղաքականություն, և փաստացի ռազմավարական հարաբերություններ չունի նույնիսկ երկու կարևոր հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ։ 2020-ից հետո Արցախը, որպես Հայաստանի միակ քաղաքական պրոյեկտ, այլևս գոյություն չունի, դա բերել է Հայաստանի ստատուսի լրջագույն անկման և հարաբերությունների ասիմետրիայի ձևավորման, որն ուժային և անվտանգային առումով երևում է հատկապես Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Հայաստանի արտաքին քաղաքականության վարքագիծը դարձել է միկրոպետության վարքագիծ, որն ունակ չէ պրոյեկտել որևէ ազդեցություն իր միջավայրում։ Իսկ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում հաստատվել որպես օրակարգ թելադրող։ Մինչև Հայաստանը չփորձի զսպել կամ գոնե վիճարկել, Ադրբեջանի նման նկրտումները շարունակվելու են։ ՀՀ-ն 30 տարվա ընթացքում նախ չի օգտվել այլըտրանքային հնարավորություններից, երկրորդ՝ վանել է հիմնականում, երրորդ՝ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ որևէ աշխատանք չի իրականացրել։ Եվ հիմա փորձել մի քանի ամսում կատարել այն աշխատանքը, որը պետք է արվեր մոտ 20-25 տարվա ըթացքում, կարծում եմ՝ շատ արդյունավետ չի կարող լինել։

-Խոսենք հնարավորությունների մասին, որոնք բաց են թողնվել նախորդ տասնամյակներում և, գուցե, բաց են թողնվում նաև հիմա։ Տեսնում ենք, որ Հարավային Կովկասում մինչև 2022թ․ ԱՄՆ-ի անվտանգային և ռազմական-քաղաքական կարևորագույն գործընկերը Վրաստանն էր, սակայն Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո նվազել է Ռուսաստանի դերն այս տարածաշրջանում, և եթե նախկինում Հայաստանին ընկալում էին որպես բացառապես Ռուսաստանի շահերը սպասարկող պետություն, ապա հիմա տեսնում ենք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան, ինչպես նաև հայաստանյան պաշտոնյաների այց ԱՄՆ։ Թե ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերեվել, հանրությունը տեղյակ չէ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ հաշվի առնելով ՌԴ թուլացումը։

-Նախ՝ արձանագրենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը, լինելով գերտերություն և դեռևս պահպանելով ազդեցության գլոբալ հնարավորությունները, կարիք չունի որևէ երկրի միջոցով ներկայանալ տարածաշրջաններում։ Երկրորդ՝ պաշտոնյաների այցերը կարևոր, բայց ոչ բավարար ցուցիչ են։ Հայաստանը հաճախ տարբեր այցելություններ է ունեցել, բայց եթե չկա առարկայական օրակարգ, եթե չկա շահերի համադրում կամ այդ ուղղությամբ տարվող աշխատանք, որը կուլմինացվում է համապատասխան թղթերի ստորագրմամբ, ապա դժվար է խոսել հանդիպումների արդյունքի մասին, կարող են տասնյակ հանդիպումներ լինել, բայց որևէ արդյունք չտալ։

Հայաստանն ինտեգրված է ռուսական համակարգերին, դա և՛ քաղաքական էթիկայի, և՛ արտաքին քաղաքականության տեսակյունից առաջացնում է ֆունդամենտալ խոչընդոտներ, և դժվար է դառնում քաղաքական դաշնակիցներ ձեռք բերելը։ Պոտենցիալ դաշնակիցները, օրինակ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը, չեն հասկանում, թե Հայաստանը կոնկրետ, շոշափելի ինչ է ուզում, որն է Հայաստանի տեսլականը, որն է տարածաշրջանում Հայաստանի դերակատարման տեսլականը։ ՀՀ իշխանությունները, ըստ էության, տալիս են ազդանշաններ, որոնցից այս երկրները եզրակացություններ են անում, որ Հայաստանը հրաժարվում է իր խորքային շահից, և դա ձևավորում է համապատասխան տպավորություն և կարծիք ՀՀ նկատմամբ։

Հայաստանը պետք է պնդեր, որ սահմանները վերանայվեն, քանի որ ուներ Ղարաբաղի խնդիր՝ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս ձևակերպելու և հիմնավորելու խնդիր, իսկ մենք հիմա տեսում ենք, որ Հայաստանն անում է այնպիսի քայլեր, որոնք հակասում են 30 տարվա իր խորքային շահին։ Եվ երբ ՀԱՊԿ-ը հայտարարում է, որ սահմանները ճշտված չեն, դա տրամաբանական է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններ գոյություն չունեն, դրանք պայմանական են, և ուզենք թե չուզենք պետք է դրա հետ գործ ունենանք։ Բացի այդ՝ չկա ռազմավարություն, Հայաստանի կողմից իրականացվող քայլերից չի երևում որևէ ռազմավարական միտք, Հայաստանի քայլերը պայմանավորված են մեկ անձի աշխարհընկալումներով և վախի մթնոլորտի՝ որպես առաջ մղող գործոնի առկայությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան