ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կքվեարկի Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները դատապարտող բանաձևի շուրջ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինան կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել մահացու հրթիռային հարձակումները մայրաքաղաք Կիևի և մի շարք այլ քաղաքների ուղղությամբ և մերժել Մոսկվայի փորձը՝ միացնելու երկրի արևելյան ու հարավային չորս շրջանները, գրում է VOA-ն։

«Ռուսական պատվիրակության հետևից արյան հետքեր են ձգվում, երբ նա մտնում է Գլխավոր վեհաժողով, և այս դահլիճը լցվում է մխացող մարդկային մարմնի հոտով»,- ասել է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստում։

Կիսլիցան ասել է, որ Ուկրաինայի վրա արձակվել է առնվազն 84 հրթիռ և երկու տասնյակ անօդաչու թռչող սարք՝ թողնելով մահվան և ավերածությունների հետքեր:

«Թիրախները ներառում էին էներգետիկ օբյեկտներ, բնակելի շենքեր, դպրոցներ և համալսարաններ, թանգարաններ և քաղաքի կենտրոնական խաչմերուկներ։ Ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ տեսավ ահաբեկչական պետության իրական դեմքը, որը սպանում է մեր ժողովրդին»,- ասել է նա:

Արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել՝ քննարկելու Ռուսաստանի անցկացրած, այսպես կոչված, «հանրաքվեները» և Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները միացնելու փորձերը։ Բայց դրանք մթագնվում են օդային հարվածներով, որոնք հասցվել են Ուկրաինայի քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևին, որտեղ հունիսից ամեն ինչ հանգիստ էր:

Ելույթ ունեցող 20 երկրներից բոլորը՝ բացի Ռուսաստանը, քննադատել են վերջին գրոհները, ընդ որում՝ որոշները նշում են, որ դրանք կարելի է հավասարեցնել ռազմական հանցագործությունների։ Մոսկվայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկուշաբթի հասցված հարվածները պատասխան են եղել շաբաթ Ղրիմը Ռուսաստանի հետ կապող կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին:

«Մենք զգուշացրել ենք, որ սա և նման բաներն անհետևանք չեն մնա։ Կատարելով նման դիվերսիաներ, կազմակերպելով ահաբեկչություն և սպանելով նրանց չսիրած պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին՝ Կիևի վարչակարգն իրեն «հավասարեցրել է» միջազգային ամենաօդիոզ ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է Վասիլի Նեբենզյան:

Ուկրաինան համոզիչ կերպով ակնարկել է, որ կամրջի վրա բեռնատարի պայթյունն իրականացրել են իր հատուկ ծառայությունները, սակայն հրապարակավ պատասխանատվություն չի ստանձնել։

Գլխավոր վեհաժողովում քննարկումները կվերսկսվեն չորեքշաբթի։ Խոսք են խնդրել ևս 45 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի մի քանի դաշնակիցներ՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Սիրիան: BRICS դաշինքում Ռուսաստանի բարեկամներից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) միայն Չինաստանն է հստակեցրել, որ ցանկանում է ելույթ ունենալ վեհաժողովում:

Բանավեճի ավարտին ելույթ կունենա ԱՄՆ-ը։ Երկուշաբթի կայացած հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ոչ մի սկզբունքային երկիր չի կարող անտարբեր լինել այն սարսափների նկատմամբ, որ իրականացնում է Ռուսաստանն Ուկրաինայում։

Տաթև Ֆռանգյան