Վիրավոր զինվորը ձորակում է՝ պնդում է ընտանիքը․ ադրբեջանցիները թույլ չեն տալիս փնտրել Վահե Թորոսյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:29
Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 12-13-ի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պնդում են՝ գիտեն, թե որտեղ է իրենց վիրավոր տղան։ Ասում են՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդի ձորակում է, ինքն է զանգել, բացատրել գտնվելու վայրը։

«Երեխան զանգել է ամսի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, տղերքը հասկացել են, որ ճիշտ է գալիս երեխան, այդտեղից կպել է Սրաշենի անտենային հեռախոսահամարը, որ իրոք էդ ձորակում է, ու քայլեր չեն ձեռնարկվում, բացարձակ, միայն աշխատում է հրամանատարական կազմը զորամասի», – ասաց Վահե Թորոսյանի հայրը՝ Արամ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ որդին այդ հեռախոսազրույցի ընթացքում պատմել է, որ միայնակ է, ասել է՝ գլխի, ոտքի ու թևի շրջանում վիրավորում է ստացել։

Դեպքի օրն ադրբեջանական կողմը նռնակ է գցել դիրքի վրա, պաշտպանական կառույցից զինվորների մի մասը կարողացել է դուրս գալ ու փախչել դեպի անտառներ։ Հիմա ադրբեջանական կողմը թույլ չի տալիս փնտրել 19-ամյա զինվորին․ այդ հատվածը նրանց վերահսկողության ներքո է՝ այդտեղ են դիրքավորվել։ Հարազատները շուրջ մեկ ամիս պաշտպանական գերատեսչությունից նույն պատասխանն են լսում։

«Ասում են՝ բանակցություններ ենք վարում ադրբեջանական կողմի հետ, բայց դա պատասխան չի»,- ասում է Արամ Թորոսյանը:

Ռուսական կողմը ևս չի կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ՝ նշում են հարազատները։ Ընտանիքը Ներքին Հանդի անտառներում՝ թշնամու կրակահերթերի տակ փնտրել է 19-ամյա որդուն․ հենց տեղում իմացել են, որ ձորակն ադրբեջանցիների վերահսկղության տակ է, ու այդ հատվածում փնտրել չեն կարող։ Բայց որոնել են հնարավոր ու թույլատրելի բոլոր վայրերում։

Վահե Թորոսյանի ընտանիքը որդուն չգտնելու և անգործության համար մեղադրում է Պաշտպանության նախարարությանն ու իշխանություններին։

Հույս ունենալով, որ հնարավոր է՝ այս անգամ պատասխան ստանան, արմավիրցի ընտանիքն ու նրանց համագյուղացիները կրկին Պաշտպանության նախարարություն էին եկել։ Սակայն նոր՝ հուսադրող պատասխան այդպես էլ չեն ստացել։

«ՊՆ-ից ասում են՝ մենք անզոր ենք, պիտի սպասենք՝ թշնամին թույլտվություն տա։ Թշնամուն դուք չե՞ք ճանաչում»,- ասաց Թորոսյանների ընտանիքի բարեկամը։

Հարազատները նաև հույս չունեն, որ ռուսական կողմը կմիջնորդի, որպեսզի ադրբեջանական կողմը թույլ տա փնտրել Վահեին։

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, սակայն կադրից դուրս լրագրողներին վստահեցրեց, որ Վահեին գտնելու համար անում են ամեն ինչ։ Ասաց՝ 2 օր առաջ 10 հոգուց բաղկացած խումբը պիտի փնտրեր անհետ կորած համարվող զինվորին, ադրբեջանական կողմը խոստացել էր չխոչընդոտել, սակայն վերջին պահին հրաժարվել է խոստումից ու թույլ չի տվել մտնել ձորակ։

Թե քանի անհետ կորած զինվոր կա, Ստեփանյանը չնշեց։ Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով 210 զոհված ու անհետ կորած կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան