Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ նիստը չկայացավ․ դատավորի նյարդերը տեղի տվեցին

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ դատական նիստն այսօր տապալվեց։ Նիստի մեկնարկին հայտարարվեց, որ ամբաստանյալները դատարան չեն բերվել, սա հանգեցրեց նրան, որ դատական նիստերի դահլիճում հավաքվածները սկսեցին գոռալ, դատավորներին և դատախազներին մեղադրել անօրինական գործելու և արդարադատություն չիրականացնելու մեջ։

Դատական նիստերի քարտուղարն ասաց, թե նիստին ամբաստանյալները չեն ներկայացել, ինչին ի պատասխան վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը հակադարձեց, ոչ թե չեն ներկայացել, այլ չեն բերվել․ «Նրանք ինչ է «Յանդեքս» տաքսի պիտի կանչեին գայի՞ն, չեն ներկայացելը ո՞րն է, ասեք չեն բերվել»։

Հետո Սեֆիլյանի աջակիցների դժգոհությունից աղմուկ բարձրացավ, դատավորի նյարդրերը տեղի տվեցին, նա հայտարարեց, որ նիստը «ստեղծված իրավիճակի պատճառով» հետաձգվում է։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի աջակիցները նախ դատարանի շենքում մնացին որոշ ժամանակ, ապա որոշեցին երթ անել դեպի դատախազություն՝ պահանջելու Արթուր Դավթյանի հրաժարականը։

Ի վերջո, բողոքի գործողություններն ավարտվեցին պայմանով, որ հաջորդ դատական նիստին՝ հունիսի 6-ին, կրկին կհավաքվեն դատական պրոցեսին հետևելու։

Լիլիթ Շաբոյան