ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ հաշվեքննիչ պալատը կհամագործակցեն

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. մայիսի 30-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:  Համագործակցությունը միտված է հզորացնելու հաշվեքննիչ պալատի հաշվեքննության գործառույթը և օժանդակելու վերջինիս բարեփոխումներին՝ համաձայն 2018թ. հունվարին ընդունված «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի:  

Նոր օրենքով ամրապնդվում է հաշվեքննիչ պալատի անկախությունը և նրանից պահանջվում է Աուդիտի գերագույն հաստատությունների միջազգային ստանդարտներին (ISSAI) համապատասխան որակապես նոր արտաքին պետական հաշվեքննություն: Օրենքը նաև պահանջում է հաշվեքննիչ պալատի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և հանրայնության բարելավում՝ ընդգծելով որակի վերահսկման նոր մեխանիզմները և պալատի աշխատակազմի կարողությունների բարելավման անհրաժեշտությունը:  

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը նշեց ստորագրման արարողության ժամանակ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է սատարել հաշվեքննիչ պալատի ներկայիս բարեփոխումներին: «ԱՄՆ կառավարությունը գտնում է, որ ամուր և անկախ հաշվեքննիչ պալատը կարող է առանցքային դերակատարում ունենալ պետական հաստատությունների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահության ձևավորման գործում և ապահովել հանրային ռեսուրսների կիրառում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ծախսարդյունավետության և արդյունքների հասնելու ուղղությամբ»,- ասել է նա:  

Ի սատարում այս նպատակների ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ հաշվեքննիչ պալատի հետ՝ վերջինիս վերապատրաստման դասընթացների և աշխատակազմի կարողությունների զարգացման ասպարեզում: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև հնարավորություններ կդիտարկի՝ աջակցելու հաշվեքննիչ պալատին իր ՏՏ ենթակառուցվածքի արդիականացման հարցում՝ դրանք նոր օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Կողմերը նաև կդիտարկեն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող միջկառավարական (G2G) ծրագրերի գործունեության հետագա ֆինանսական հաշվեքննության անցկացման հնարավորությունը հաշվեքննիչ պալատի կողմից:

ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը պալատին կլրացնի Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Գերմանական Միջազգային Զարգացման Ընկերակցության (GIZ) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում հանրային ֆինանսական կառավարման» ծրագրի ջանքերը: ​