Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ. Փաշինյանի և Ալիևի հայտարարության ենթատեքստը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երեկ երեկոյան Պրահայում մեկնարկած և ժամեր տևած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, երկու կարևոր արձանագրում են արել։ Երկու երկրների ղեկավարները հայտարարել են փոխադարձաբար Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրի համաձայն։ Երևանն ու Բաքուն հստակեցրել են դելիմիտացիայի անցկացումն այս սկզբունքերով։

Երեկ Փաշինյանն ու Ալիևը Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ եթե այս հայտարարությունը փաստաթղթի վերածվի, նշանակում է՝ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։

Պրահայի հայտարարությունում անդրադարձ չկա Արցախին և արցախահայությանը։ Ալիևը երեկ հայտարարել էր, թե Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են և որևէ այլ երկրի հետ չեն պատրաստվում այս հարցով քննարկումներ ունենալ։ Քառակողմ հանդիպումից հետո Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերն են հայտարարություն տարածել՝ կոչ անելով ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Ուշագրավ է, որ Արցախի խորհրդարանականները մատնանշում են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժեի ոչ համարժեք օրինակները։

Այդուհանդերձ, այսօր Ազյաին ժողովում Փաշինյանի թիմակիցները հույս էին հայտնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության ու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը պետք հաջորդի ՀՀ տարածքների դեօկուպացիան։

Հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն հայկական տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման մասին որևէ բառ չկա նշված՝ չնայած արևմտյան պետությունները հասցեական մեղադրել են Բաքվին ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու համար։

Հանդիպմանը հաջորդած հայտարարությունում մյուս կարևոր շեշտադրումն այն է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին։ Չնայած Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է համագործակցել՝ այնքանով, որքանով առնչություն կունենա դրա հետ, այնուհանդերձ, նախատեսվում է, որ առաքելությունն իր աշխատանքը կսկսի առաջիկա շաբաթներին, բայց՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ստիպված է լինելու վերջ տալ ռազմական ագրեսիային։

Թե ի՞նչ լիազորություն է ունենալու ԵՄ-ի այս առաքելությունը, պաշտոնական հաղորդագրությունում չի նշվում։ ՀՀ ԱԳ խոսնակ Վահան Հունանյանը ևս այսօր հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել բանակցությունները ԱԳՆ-ի մակարդակով։ Այս ամսվա ընթացքում Բրյուսելում կայանալու է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը։ Նախորդ հանդիպման ժամանակ Բաքուն Երևանին էր փոխանցել խաղաղության պայմանագրին առնչվող նոր կետեր, որոնք դեռևս չեն գաղտնազերծվում։

Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունում անդրադարձ չկա խաղաղության պայմանագրին ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։ Սակայն Փաշինյանը Թվիթերում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Պրահայում  ՀՀ-ն կրկին հաստատել է իր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, իսկ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով ինքնիշխանությունը և օրենսդրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան