ԱՄՆ-ի պես հզոր ուժը քեզ օգնի, Պուտինի մո՞տ գնաս վերջում՝ սպառնալիքներից կաշկանդվելով. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հետ

-Աշխարհն ապրում է ատոմային զենքի կիրառման վտանգով, հատկապես, որ Վլադիմիր Պուտինն է սպառնում ուկրաինացիներին, որ դա «բլեֆ» չէ․․․ Ուկրաինայում պատերազմ է, Ադրբեջանն էլ Հայաստանի նկատմամբ է հերթական անգամ ագրեսիա իրականացնում։ Մեր հասարակությունը չափազանց էմոցիոնալ է դառնում՝ հետևելով իրադարձություններին և լրահոսին։ Բայց կա մի իրողություն՝ մենք պետք է պաշտպանենք մեր պետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը։ Ինչպե՞ս դիմակայել մարտահրավերներին։

-Մեր պետությունը, մեր իշխանությունը շատ են կռացել, և չեմ կարող ասել՝ միայն Ռուսաստանն է դրա պատճառը, թե ստեղծված ընդհանուր իրավիճակը, բայց պետք է ուղիղ քայլել, ինչպես ասում էր Ազնավուրը, որ ոչ ոք չմտածի, որ քեզ մոտ ինչ-որ բան վատ է։ Շատ կռացած ու խեղճացած տեսք ունենք մենք հիմա, և մեր երկրում հակասական տրամադրություններ են, պառակտվածություն, միմյանց նկատմամբ բացասական տրամադրվածություն կա, և չկա մի հեղինակություն, որը կկարողանար մարդկանց համախմբել և մի քիչ սեր տալ նրանց։ Օրինակ՝ կաթողիկոսը հանդիպում է նախկին նախագահների հետ, բայց պետք է առաջին հերթին ժողովրդի կողքին լիներ և սեր քարոզեր։ Ամեն դեպքում, իշխանությունը պետք է հույս տար մարդկանց, ոչ թե գնալով ավելի քայքայեր մթնոլորտը։ Մարդկանց անվտանգության խնդիր կա, հատկապես՝ սահմաններին, և չկա պաշտպանը, այսինքն՝ այս երկրում մարդն իրեն պաշտպանված չի զգում․․․

-Քաղաքական ուժերը, իհարկե, շատ են թունավորում մթնոլորտը՝ հասարակությանը մասերի բաժանելով, իրար թշնամացնելով, բայց հանրությունը պետք է ունենա հասունություն, չէ՞։

-Կարծում եմ՝ հիմա իշխանությունն ավելի շատ է թունավորում մթնոլորտը, ընդդիմությունն ընկրկել է մերժումից։ Մենք տեսնում ենք այս իրավիճակը, այս բանակցությունները, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, օրինակ, որ «մուննաթ» է գալիս բոլորի վրա, թե Սերժ Սարգսյանն է կապիտուլյացիայի թուղթը թողել սեղանին և հեռացել։ Չվերցնեիր նրա թողածը, կամ էլ՝ թող և հեռացիր, ինչո՞ւ ես վերցնում և ընդառաջ գնում, և ո՞ւմ ես հիմա մեղադրում, անընդհատ արդարանում։ Այս իրավիճակը խոր հետք է թողնում մարդկանց հոգեվիճակի վրա․․․ Վարչապետը հոգեբանորեն հանձնված է։

-Հետաքրքիր է՝ ո՞ւմ հանձնված։

-Ում հետ որ բանացում է և չի կարողանում հրաժարվել Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչելու և այլ պահանջներից։ Հանձնված մարդու վարքագիծ է, որ Ադրբեջանի ագրեսիան որպես սադրանք են բնութագրում։ Ո՞ւր է այն «դուխը», որի մասին խոսում էր, գոյություն չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան