Հիբրիդային հարձակումների դեմ պետք է պայքարել պետական և մասնավոր սեկտորով․ Աննա Նաղդալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հիբրիդային պատերազմներն օգտագործում են հասարակությունում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական և ենթակառուցվածքային խոցելիությունը: ՀՀ-ի պարագայում միացել է պետական գերատեսչությունների նկատմամբ հանրության վստահության անկումը»,- Հիբրիդային պատերազմ․ տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի ղեկավար Աննա Նաղդալյանը: Նրա դիտարկմամբ՝ ընդհանրապես հայ հասարակությունում այժմ կա պետական քաղաքականության, ինչպես նաև մեդիավստահության անկում:

Նաղդալյանի դիտարկմամբ՝ պետք է հասնել նրան, որ կառավարությունն ունենա միասնական վստահելի կերպար և առանձնանա իր պրոֆեսիոնալիզմով. «Անկախ նրանից, թե կառավարության որ պաշտոնյան ինչ հայտարարություն է անում, հանրության ընկալմամբ դա ընդհանրացվում է՝ որպես կառավարության հայտարարություն: Հանրությունը կառավարությանը մեկ ամբողջություն է դիտարկում, և այս օղակներից որևէ մեկի թուլությունը, կառավարությանը խոցելի է դարձնում»:

Բանախոսի խոսքով՝ հիբրիդային պատերազմում կիրառում են պայքարի ոչ ավանդական մեթոդները, ուստի դրա դեմ ուղղված քայլերն էլ պետք է նաև լինեն ոչ ավանդական: Այս հարցում պետությանը պետք է օգնի մասնավոր սեկտորը:

«Հիբրիդային հարձակումները համակարգված ու սինքրոնիզացված են: Դրա պատասխանը ևս պետք է այդպիսին լինի: Պետք հստակ մեխանիզմներ մշակվեն, և դրանք չպետք է վերցնել որևէ երկրի մեխանիզմներից և արտատպել, այլ պետք է տեղում աճեցված մեխանիզմներ գրվեն և դրանք պարբերաբար փորձարկվեն»,- նշեց Նաղդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։