Ընտրացուցակների հետ կապված բոլոր կասկածները պետք է դուրս գան օրակարգից․ ԿԸՀ նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Ժողովրդավարությունը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն, և վերջին տարիներին ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումները ողջ աշխարհի կողմից բնորոշվում են որպես ժողովրդավար։ Այս մասին այսօր ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովակիմյանը, որը եղել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, նաև դուրս եկել ՔՊ կուսակցությունից, ինչպես օրենքն է պահանջում։

«ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Այդ զարգացման համար անկյունաքարային է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կայացումը։ Եթե դա չկա, ուրեմն չի կարող լինել ժողովրդավարություն։ Կյանքի վերջին 24 տարում պայքարել, գործել եմ, որպեսզի ՀՀ-ում ընտրությունները լինեն ազատ և թափանցիկ, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ ժողովրդավարական երկիր»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ արդար, թափանցիկ ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգությունը ՀՀ-ի դեմ ոտնձգություն է։ Ըստ Հովակիմյանի՝ 25 տարում ՀՀ ընտրական համակարգն անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին ՝առավել քան առաջընթաց է ապրել շնորհիվ ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ում գործող քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների, ԿԸՀ-ի․ «Վերջին տարիներին ընտրական համակարգի հանդեպ վստահությունը էական բարձրացել է։ Օրենսդիր մարմնի ջանքերը պետք է ուղղված լինեն այդ վստահության բարձրացմանը, իսկ ընտրական համակարգի բարեփոխումները պետք է անընդհատ լինեն»։

ԿԸՀ նախագահի թեկնածուի կարծիքով՝ ընտրական բարեփոխումների առանցքում պետք է շարունակի մնալ գործընթացի թափանցիկության ամրապնդումը, որպեսզի քաղաքացին չկասկածի, թե իր քվեն կարող է կորել, որ իր քվեով է որոշվելու, թե քաղաքական ուժերից որն ինչպիսի ներգրավվածություն է ունենալու պետության կառավարման գործում։

«Մյուսն ընտրական համակարգի թվայնացման շարունակականությունն է։ Քաղաքացիների համար այն ավելի մատչելի պետք է լինի։ 3-րդ խնդիրը, որը հնարավոր է լուծել օրենսդրական լուրջ բարեփոխումներով, ընտրական ցուցակների շուրջ բանավեճի հանգուցալուծումն է։ Այն կարող է լինել պետական կառավարման համակարգի թվայնացման շնորհիվ, որպեսզի դրա արդյունքում հնարավոր լինի ճշգրտել ընտրական ցուցակները»,- նշեց Հովակիմյանը՝ ընդգծելով, որ բարեփոխումների տրամաբանությունը պետք է միտված լինի նրան, որ ընտրացուցակների հետ կապված բոլոր կասկածները դուրս գան օրակարգից։

Մանրամասները՝ տեսանյութում։