Ամեն ջանք պետք է ներդնենք խաղաղության հասնելու, որը կապահովի անվտանգություն․ ՀՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
Բոլորը

Ադրբեջանական գերությունից վերադարձած 16 զինծառայողների հետ երեկ առանձին հանդիպումներ ենք անցկացրել։ Հոսպիտալում գտնվող մի զինծառայողի հետ հանդիպումը կկայանա այսօր։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մենք առանձին զեկույց կունենանք, որի միջոցով կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենք վեր ենք հանել փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը` հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։

Նրա խոսքով` 2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։

«Երբ խոսում ենք նման բարբարոսությունների, մարդու իրավունքների նման լայնածավալ խախտումների մասին, սրանք փաստեր են, որոնք պետք է ընկած լինեն խաղաղության բանակցությունների սեղանի վրա։ Ես, որպես ՄԻՊ, չեմ համարում, որ պետք է խոսենք պատերազմից և ասենք, որ չենք ուզում խաղաղություն։ Տարբեր համայնքներում իմ հանդիպումների ժամանակ մեզ հանդիպած մարդիկ առաջին հերթին նշում են՝ մենք ուզում ենք խաղաղություն, որը կերաշխավորի անվտանգությունը։

Զինվել և հարձակվելն ամենակործանարար միտքն է, մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղության հասնելու համար, որը կապահովի անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։