Բայդենը միջուկային «Արմագեդոնի» վտանգը գնահատել է որպես ամենաբարձրը Կարիբյան ճգնաժամից հետո

Լուրեր

16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից հետո միջուկային «Արմագեդոնի» վտանգը համարում է ամենաբարձրը,  քանի որ ռուս պաշտոնյաները շահարկում են մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, հաղորդում է Associated Press-ը:

Ելույթ ունենալով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամների կազմակերպած դրամահավաքի ժամանակ՝ Բայդենն ասել է, որ բավական լավ է ճանաչում Ռուսաստանի նախագահ Պուտինին, որպեսզի պնդի, որ նա «չէր կատակում, երբ խոսում էր մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի օգտագործման մասին»: «Մենք չենք բախվել «Արմագեդոնի» հեռանկարի հետ Քենեդիի և Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո», – ավելացրել է Բայդենը՝ ենթադրելով, որ Պուտինի սպառնալիքն իրական է, քանի որ «նրա բանակը, կարելի է ասել, շատ հետ է մնացել»:

Ամերիկացի պաշտոնյաները ամիսներ շարունակ զգուշացնում էին Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման վտանգի մասին, քանի որ Ռուսաստանը մարտի դաշտում բախվում է մի շարք ռազմավարական անհաջողությունների, սակայն, ըստ AP-ի, Բայդենի խոսքերն այս թեմայով ԱՄՆ պաշտոնյաների բերանից հնչած ամենակտրուկ ձևակերպումներն էին այդ թեմայով։

Այս շաբաթվա սկզբին ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ իրենք Ռուսաստանի միջուկային ուժերում չեն տեսնում որևէ տեղաշարժ, որը կպահանջի փոխել ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստվածության աստիճանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը։

 

Տաթև Ֆռանգյան