Բաքուն Ստեփանակերտի հետ կնստի՞ բանակցային սեղանի շուրջ. Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր են համարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 17:03
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Խաղաղության պայմանագրի ենթադրյալ տեքստից արցախյան հիմնախնդիրը դուրս թողնելու՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս անդամների հայտարարությունները փորձագիտական շրջանակները մտահոգիչ են համարում։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ամենաբարձր մակարդակով նման հայտարարությունները խիստ վտանգավոր են։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը։

Քաղաքագետը նշում է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում անգամ որպես վարչատարածքային միավոր, իսկ այս պայմաններում Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցություններն անհնար են։

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ եթե ստորագրվի փաստաթուղթ, որտեղ անդրադարձ չի կատարվելու Արցախին, ապա կնշանակի, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։

Փաշինյանը երեկ Ազգային ժողովում պնդել էր, որ դեռևս 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով, ապա նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Քոչարյանի թիմակիցներից Աննա Գրիգորյանը, որը նախկինում Փաշինյանի թիմակիցն էր, նրան մեղադրում է կեղծիք տարածելու համար։

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներն Արցախի  քիչ, թե շատ հայանպաստ լուծմանն են միտված եղել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Արցախ բառը չպետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի տեքստում, այսօր էլ նշեց՝ Բաքվից լավատեսություն ներշնչող հայտարարություներ են հնչում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն Ալեն Սիմոնյանի լավատեսական հայտարարությունների ֆոնին ստեղծված իրավիճակն է մատնացույց անում։

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայնը երեկ Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ Ստեփանակերտը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից, բայց այն պայմանով, որ վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, որն ընդունել է ԵԱՀԿ-ն 1994 թվականի Լիսաբոնյան հիմնադիր գագաթնաժողովի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան