Բաքվի հերթական քարոզչական շոուն․Ադրբեջանի գլխավոր դատախազը կեղծում է իրական փաստերը

Լուրեր

27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
Բոլորը

Բաքվի քարոզչամեքնան ու պետական ապարատը շարունակում են ջանքեր են գործադրել  քողարկելու սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ  հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած վայրագությունները։ Այսօր հերթական քարոզչական շոուն է կազմակերպել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես, այսօր ճեպազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ իբր  դատախազությունում  ստեղծվել է  առանձին քննչական  խումբ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութի առնչությամբ։

«Մեզ մտահոգում է Ադրբեջանում մի շարք դեսպանությունների վարքագիծը, ինչպես նաև երկրներ։ Այստեղ կան երկակի ստանդարտներ։ Քանի որ ոք երբեք հարց չի տալիս , ինչու՞ հայկական կողմը  նման դեպքի մասին հետաքննություն չի կատարել։ Ադրբեջանը  միշտ ուսումնասիրել է նման տեսանյութերը  և 4 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել»-ասել է Ալիևը։

Նա նշել է, որ չնայած իբր հետաքննություն է կատարվում, այնուամենայնիվ, տեսանյութում կան կեղծիքներ, որոնք ի դեպ, տեսանկարահանել են հենց ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում։

«Տեսանյութը պարունակում է ոչ ճշգրիտ տարրեր։ Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն։Հայաստանի տարածքում պատերազմի չի եղել, հայերի նկատմամբ հանցագործություններ չեն կատարվել, նրանց տարածքը չի ավերվել։ Պետք է պարզվի, ովքեր են նկարահանել կադրերը»,-ասել է Քյամրան Ալիևը՝ հերթական անգամ կեղծելով իրականությունը։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ը 7 ուղղություններով հարձակվել են ՀՀ վրա, գնդակոծել հայկական խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը, ավերել քաղաքացիական ենթակառուցվածնքները, որի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ․ ապացույցները Երևան արդեն ներկայացրել է միջազգային կառույցներին ու ատյաններին։Իսկ ահա ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունները ՀՀ սուվերեն տարածքում նկարահանել ու տարածել հենց Ադրբեջանի բանակի զինծառայողները։

Ի դեպ, Քյամրան Ալիևը չի խոսել այն տեսանյութերի մասին, թե ինչպես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի զինծառայողները խոշտանգում են հայ կին զինծառայողներին։  Ադրբեջանի գլխավոր դատախազը նաև չի պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ իր կողմից վերոնշյալ ադրբեջանցի զինծառայողները, որոնց նկատմամբ իբր քրեական գործեր են հարուցվել, վերջերս պարգևատրվել են նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 

Էմմա Չոբանյան