Դատական համակարգի ամենամեծ խոցը հիմա համատարած ուշացումներն են․ Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Եթե 2013 թվականին դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա համատարած ուշացումներն են: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դատական ոլորտում առկա խնդիրներին․

«Եթե կաշառակերության համար կարելի էր մեղադրել հատկապես դատավորներին, հիմա այս խոցի համար չես կարող մեղադրել հատկապես դատավորներին: Շատ հաճախ դատավորներն էլ են այս խոցի համար զոհ: Դատավորներն այնպիսի խայտառակ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, որ շատ հաճախ իսկապես օբյեկտիվ են նրանց ուշացումները»,- նշեց ԲԴԽ անդամի թեկնածուն ։

Անդրեասյանը հավելեց, որ պետք է տարբերակել, թե որն է գերծանրաբեռնվածությունից բխած ուշացումը, և որը՝ սուբյեկտիվիզմից բխած կամ կոռուպցիոն բնույթի ուշացում:

«Լինում են առանձին դեպքեր, երբ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք, իրենց շահագրգռվածություններից ելնելով կարող են առաջ գցել ինչ-որ մեկի գործ կամ դիտավորյալ ձգձգել այն, ինչը կարող էին չձգձգել»,- նշեց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում։