Շատ անհանգստացած ենք. Քերոբյանը` Հին Խնձորեսկի ներդրումային ծրագրի ձգձգման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հին Խնձորեսկի ներդրումային ծրագրի ձգձգմանը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի ստանանք մեր գործընկեր նախարարությունների, գերատեսչությունների համաձայնությունը՝ այդ նախագիծը շարունակելու համար։

Ծրագիրը դեռևս 2017 թվականից է մեկնարկել, պետք է ընդունել, որ նախկին կառավարությունը չէր ապահովել այն միջավայրը, որպեսզի ընկերությունը կարողանար ներդրումն ամբողջությամբ կատարել, մենք փորձում ենք ապահովել այդ միջավայրը, կառավարության որոշման նախագիծը պատրաստ է, այն քննարկվում է գործընկերների հետ»,- նշեց նախարարը։

Քերոբյանը հավելեց, որ ձգձգելու հարց չկա, կան խնդիրներ, որոնք պետք է ճիշտ հասցեավորվեն և դրանից հետո ծրագիրն իրագործվի։ Նրա խոսքով՝ կա մտավախություն, որ ներդրողը կարող է ձգձգման պատճառով այլ երկրում ներդրում անել, և մենք շատ անհանգստացած ենք, փորձում ենք հնարավորինս արագ ամփոփել և կառավարության որոշումն ընդունել։

Մանրամասները՝ տեսանյութում։