Փաշինյանն ու Էրդողանը ի՞նչ են քննարկելու վաղը. արտահոսք` Անկարայից, պաշտոնական տեսակետ՝ Երևանից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում Բուրսայում կայացած Սերժ Սարգսյան-Աբդուլլահ Գյուլ հանդիպումից 13 տարի անց վաղը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հերթական հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսված է Պրահայում, որտեղ անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ այս հանդիպումները տեղի են ունենում խաղաղության օրակարգի շրջանակում։ Սա կլինի Փաշինյանի ու Էրդողանի առաջին հանդիպումը։ Մինչ այս՝ հուլիսի 11-ին, դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարներն առաջին հեռախոսազրույցն էին ունեցել։ Փաշինյանը նախորդ շաբաթ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ընդհանուր մոտեցումներ էր ներկայացրել, թե ինչ օրակարգով է հանդիպելու Էրդողանին։

Թե վաղվա հանդիպմանն Անկարան ի՞նչ օրակարգով է ներկայանալու, Էրդողանը դիրքորոշում չի հայտնել, սակայն թուրքական մամուլը գրում է, որ Էրդողանը Փաշինյանին կառաջարկի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը, ըստ հրապարակումների, առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև որքան հնարավոր է՝ շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։

Թուրքագետ Նելլի Մինասյանի խոսքով՝ թուրքական մամուլի տեղեկատվական արտահոսքը վերջնագրերի տպավորություն է ստեղծում։

Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Երևանն ու Անկարան նախորդ տարվա դեկտեմբերից նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել։ Սեպտեմբերի 14-ին թուրքական կողմը չեղարկել է հերթական հանդիպումը։ Պաշտոնական Անկարան նաև սեպտեմբերի 13-ի կեսգիշերից հետո ադրբեջանական կողմի հրահրած ռազմական ագրեսիան վերագրեց Հայաստանին։

Անկարայից հնչող միակողմանի և ոչ օբյեկտիվ գնահատականների ֆոնին Փաշինյանի կողմից հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ արված առաջարկությունները թուրքագետը մտահոգիչ է համարում։ Ըստ նրա՝ թուրքական կողմը կարող է սահմանի բացմանը համաձայնել հայկական կողմի համար ոչ նպաստավոր պայմաններով։ Թուրքագետը չի կարծում, թե վաղը Պրահայում կողմերը որևէ ընդհանուր հայտարարություն կանեն։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին Հայաստանը և Թուրքիան հայտնեցին պայմանավորվածության մասին, թե պատրաստվում են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Շուրջ 3 ամիս անց այդ հարցում առարկայական ոչինչ չկա։ Հայ-թուրքական հարաբերություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվում է պարզաբանել, թե այս և մյուս պայմանավորվածությունների շուրջ ի՞նչ զարգացումներ կան։

Թուրքիան, որը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավարման գործընթացը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուներից է՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։ Թուրքագետի խոսքով՝ Անկարան նույնիսկ Ցեղասպանության հարցն է պատրաստ հետին պլան մղել՝ հանուն «միջանցքի»։

Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ այսօր փակ քննարկում է ունեցել թիմակիցների հետ, որին մասնակցել են նախարարները, պատգամավորները, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան