Արյան, նոր ցեղասպանության կբերի ԼՂ-ի կարմիր գծի խախտումը․ ՀՀ-ն թող ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ առանց մեզ. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գործարար Ռուբեն Վարդանյանին Արցախի նախագահն առաջարկեց պետնախարարի պաշտոնը։ Նա, հավանաբար, կընդունի առաջարկը։ Ո՞րն է այս առաջարկի նպատակը։ Factor TV-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը չցանկացավ նախագահի փոխարեն հարցը մեկնաբանել, սակայն կարծիք հայտնեց՝ կարևոր է, որ Արցախը լինի հայության թիվ մեկ խնդիրը։

«Եթե Արցախի շենացման և զարգացման գործում դերակատարություն ունենան ազդեցիկ և կշիռ ունեցող հայեր, կարծում եմ՝ լավ կլինի, մեզ պետք են և՛ պրոֆեսիոնալներ, և՛ հայրենասերներ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Վերջին շրջանում հանրայնորեն խոսք է գնում Ստեփանակերտի և Բաքվի միջև խոսակցության սկզբի մասին։ Այս միտքը հնչում է միջազգային հանդիպումներից և բանակցություններից հետո։ Երեկվա հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը, ի թիվս այլ հարցերի, մտքեր են փոխանակել ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, այլև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը ևս Ֆրանսիայում ասաց՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել։

Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնի համար հրավիրելն ունի նպատակ՝ նրան դարձնել Բաքվի հետ բանակցող, հատկապես, որ ինքն է ակնարկել այդ մասին։

«Ադրբեջանի հետ բանակցություններում անհատները կարող են ունենալ որոշ դերակատարություն, բայց սա աշխարհաքաղաքական խնդիր է, հատկապես, որ Ադրբեջանը խուսափում է Արցախի հետ ուղիղ երկխոսությունից։ Դժվար թե շատ շուտ իր դիրքորոշումը փոխի, հատկապես, եթե այդ երկխոսությունը պետք է լինի հավասարը հավասարի հետ։ Երբ մենք անդրադառնում ենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը և դա քննարկվում է տարբեր հարթակներում, այստեղ կան և դրական միտումներ, և մի շարք ճշտման ենթակա հարցեր»,- նշեց արցախցի պաշտոնյան։

Որպես դրական միտում՝ Դավիթ Բաբայանը համարում է այն, որ այդպիսի երկխոսությունն ուղղակի, թե անուղղակի կընդգծի Արցախի սուբյեկտայնությունը։ Սակայն կան նաև ճշգրտման ենթակա հարցեր․ «Ստեփանակերտը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից, բայց մենք կարևորել ենք հետևյալը՝ պետք է առաջին հերթին վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, որն ընդունել է ԵԱՀԿ-ն 1994 թվականի Լիսաբոնյան հիմնադիր գագաթնաժողովի ընթացքում, և կան հարակից մի շարք փաստաթղթեր՝ 1995-96-ին ընդունված։ Սա միջազգայնացված մոտեցում է՝ Արցախը հանդիսանում է և՛ հակամարտության, և՛ բանակցությունների կողմ։ Պետք է վերականգնվի այս ձևաչափը։ Եթե կա արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափ, ես չեմ կարծում, որ ճիշտ է այն տապալելը։ Հակառակը՝ պետք է մեկը մյուսին լրացնել, վերականգնել այդ ձևաչափը և այդ գործընթացի ներքո շարունակել բանակցությունները»։

Արցախի արտգործնախարարը նախընտրելի է համարում և՛ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումը, և՛ այլ մասնակիցների ներգրավմամբ՝ Հայաստանի, Ֆրանսիայի, ՌԴ, ԱՄՆ։

«Ցանկալի է, որ դա լինի միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափի հիման վրա»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան